Վերջերս հայտնի դարձավ, որ անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումները սպասարկող Մայք Դինը մահվան սպառնալիքներ է ստացել, ինչից հետո ԱՊԼ-ի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի առաջիկա՝ 25-րդ տուրում իրեն խաղ չտրամադրեն։ Այդ ամենը սկսվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 9։0 «Սաութհեմպտոն» և «Ֆուլհեմ» 0։0 «Վեսթ Հեմ» հանդիպումներից հետո։ Վերոնշյալ խաղերում Դինը կասկածելի կարմիր քարտեր է ցույցտվել նախ «Սաութհեմպտոնի» երկու ֆուտբոլիստներ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։ Հանդիպումը կարող էր անսպասելի մեկնարկ ունենալ, քանի որ հենց 1-ին րոպեին «Շեֆիլդի» հարձակվող Օլիվեր Բերքը, մեն-մենակ մնալով «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդիի դիմաց, չկարողացավ բացել խաղի հաշիվը, շեղ հարվածելով։ Խաղակեսի մնացած ժամանակահատվածում Թոմաս Տուխելի թիմը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, սակայն միայն […]
Ավելին
Վերջրես մի շարք աղբյուրներ, մասնավորապես՝ BBC-ն ու ESPN-ը, գրեցին, որ «Այաքսը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ի հայտացուցակում սխալմամբ չի հայտավորել ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերին՝ Սեբաստիան Հալերին, ում վերջերս է 22․5 մլն եվրոյի դիմաց գնել «Վեսթ Հեմից»։ Ամստերդամը ներկայացնող ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ին, որպեսզի հասկանա, թե ինչն է եղել պատճառը, որ ֆրանսիացի հարձակվողին չի կարողացել հայտավորել մրցաշարին։ «Այաքսը» […]
Ավելին
Ներկայացնում ենք, Interfootball.am-ի վարկածով, հունվարի 28-ից փետրվարի 3-ը խփված թոփ-10 գոլերը։ Նախորդ շաբաթ Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացված քվեարկության արդյունքում՝ մեր ընթերցողները լավագույն գոլ ճանաչվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի՝ «Լիվերպուլի» դարպասը խփած գնդակը։ Անցնող շաբաթվա լավագույն գոլը կրկին կորոշվի Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացվող քվեարկության միջոցով, որին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am։ Ըստ Interfootball.am-ի՝ անցնող […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Յուրգեն Կլոպի սաները տիրեցին նախաձեռնությանը։ Առաջին խաղակեսում «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, ավելի վտանգավոր էին գործում, սակայն նրանց չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը բացել հաշիվը։ Այն, ինչ չհաջողվեց անել առաջին կեսում, «Լիվերի» տղաներն արեցին երկրորդ կեսի սկզբնամասում։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեսի Լինգարդին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «մրճահարները» մանկունյական ակումբին վարձակալության դիմաց վճարելու են 1․7 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, որը չի ներառում խաղացողին գնելու անմիջական իրավունք։ Նոր ակումբի կազմում նա հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։ Ջեսի Լինգարդը […]
Ավելին
Հունվարի 26-ին կայացավ Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի 2020/21 խաղարկության 1/16 եզրափակչի վերջին դիմակայությունը, որի շրջանակում «Բորնմութը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց Երկրորդ լիգան (խմբ․՝ նշանակության 4-րդ դիվիզիոնը) ներկայացնող «Քրոուլի Թաունին»։ Ջեյսոն Թինդալի թիմին հաղթանակ պարգևեցին Ջեք Վիլշերն ու Ջոշուա Քինգի գոլերը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Թոմ Նիքոլսը։ Այս խաղից հետո ձևավորվեցին մրցաշարի 1/8 […]
Ավելին
Հունվարի 26-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը, որի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Քրիստալ Փելասն» ու «Վեսթ Հեմը» ։ «Մրճահարները», որոնք վերջին շրջանում միայն հաղթանակներ են տոնում, այս անգամ նույնպես գլուխները բարձր հեռացան խաղադաշտից։ Դևիդ Մոյեսի սաները համառ պայքարում հյուրընկալվելիս 2։3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Փելասի» նկատմամբ։ Հաշիվը բավական արագ բացվեց․ 3-րդ րոպեին Վիլֆրիդ […]
Ավելին
«Վեսթ Հեմը» պատրասվում է ամրապնդել հարձակման կենտրոնը։ Ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, «մրճահարներն» այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածու են համարում «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վեսթ Հեմի» ղեկավարները մարոկկացի հարձակվողի դիմաց «Սևիլիային» առաջարկել են 33 մլն եվրո, սակայն մերժում են ստացել։ Նշվում է, որ անդալուսական ակումբն իր հարձակվողին մտադիր է վաճառել միայն ամռանը, որպեսզի […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպումը բավական դրամատիկ, գոլառատ ու դինամիկ պայքարում անցավ։ Երկու ակումբներն էլ բազմաթիվ գոլային պահեր ունեին, իսկ խաղն ավարտվեց մանկունյական ակումբի՝ 3։2 հաշվով հաղթանակով։ Խաղի հաշիվը բացեցին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները․ 18-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։ Հաջորդ գոլն էլ երկար սպասեցնել չտվեց, […]
Ավելին
1 10 11 12 13 14 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023