Լինգարդը քավում է մեղքը` կամային հաղթանակ պարգևելով Յունայթեդին🎥

Լինգարդը քավում է մեղքը` կամային հաղթանակ պարգևելով Յունայթեդին🎥

19/09/2021 - 19:46

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Ընդհանուր առմամբ, «Յունայթեդը» ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային առավելություն և հաղթեց 2:1 հաշվով, սակայն Օլե-Գունար Սուլշերի սաներին ամեն ինչ այդքան էլ հեշտ չտրվեց, քանի որ մինչև 89-րդ րոպեն Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը։

Ավելին` խաղի հաշիվը 30-րդ րոպեին Սայիդ Բենրահմայի ջանքերով բացեցին տանտերերը։

«Մրճահարների» ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 35-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կրիշտիանու Ռոնալդուն։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «կարմիր սատանաներն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն, երբ թվում էր` խաղն ավարտվելու է ոչ-ոքի, 89-րդ րոպեին հերոսացավ Ջեսի Լինգարդը և հաշիվը դարձրեց 2:1 ու քավեց իր մեղքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Յանգո Բոյսի» դեմ (1:2) կայացած հանդիպման ժամանակ թույլ տված կոպիտ սխալի համար, ինչից հետո շվեյցարական ակումբը հանդիպման 90+5-րդ գոլի հեղինակ դարձավ` կորզելով հաղթանակ։

Հանդիպման 90+5-րդ րոպեին Դևիդ Մոյեսի սաները կարող էին ոչ-ոքի կորզել։ Գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնը 11-մետրանոց նշանակեց «Վեսթ հեմի» օգտին, սակայն նշակետին մոտեցած Մարկ Նոբլի հարվածից հետո Դավիդ դե Խեան փրկեց իր թիմին։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ, վաստակեց 13 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։

«Վեսթ Հեմն» էլ մնաց 8 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023