Բրեյթվեյթը ցանկանում է Տոտենհեմում  փոխարինել Քեյնին

Բրեյթվեյթը ցանկանում է Տոտենհեմում փոխարինել Քեյնին

11/08/2021 - 11:19

«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումն ու տեղափոխվի անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող որևէ ակումբ։

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, դանիացի ֆուտբոլիստը նախնական համաձայնություն ունի «Վեսթ Հեմի» հետ, սակայն Բրեյթվեյթը կարծում է, որ իր համար նախընտրելի և ցանկալի տարբերակը «Տոտենհեմ» տեղափոխությունն է։

Աղբյուրի փոխանցմամբ` այդ գործարքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե «խթանները» վաճառեն Հարի Քեյնին։

Հատկանշական է, որ Բրեյթվեյթն անձամբ է ցանկանում դառնալ Հարի Քեյնի փոխարինողը լոնդոնյան ակումբում։

Հատկանշական է, որ «Բարսելոնան» մտադիր է հնարավորինս արագ ձևակերպել 30-ամյա հարձակվողի վաճառքը, սակայն վերջինս կատալոնական ակումբին խնդրել է դեռևս չշտապել. նա ցանկանում է հասկանալ` արդյո՞ք տեղի կունենա իր «Տոտենհեմ» տեղափոխությունը, թե` ոչ։

Հիշեցնենք, որ Մարտին Բրեյթվեյթը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2020 թ. փետրվարից, որի կազմում անցկացրել է 53 հանդիպում` դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023