Պաշտոնական. Վեսթ Հեմը գնեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի առաջատարին

Պաշտոնական. Վեսթ Հեմը գնեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի առաջատարին

31/08/2021 - 13:32

Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչին։

Լոնդոնյան ակումբը խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 29.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։

Հավելենք, որ Վլաշիչը Պրեմիեր լիգայում խաղալու փորձ ունի, քանի որ 2017/18 մրցաշրջանում պաշտպանել է «Էվերտոնի» գույները, ինչից հետո նախ վարձավճարով, ապա մշտական հիմունքներով տեղափոխվել է ԲԿՄԱ։

«Էվերտոնի» կազմում նա անցկացրել է 19 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-ին, ապա Վլաշիչը «բանակայինների» մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 108 անգամ, խփել է 33 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023