Բելգիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն 26 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Եվրո-2020–ին։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Սիմոն Մինյոլե («Բրկուգե»), Մաց Սելս («Ստրասբուրգ», Ֆրանսիա) Պաշտպաններ – Տոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ», Անգլիա), Յան Վերտոնգեն («Բենֆիկա», Պորտուգալիա), Դեդրիկ Բոյատա («Հերտա», Գերմանիա), Ջեյսոն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ 12-րդ րոպեին տանտերերը Դիեգո Ֆարիասի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Շոկային մեկնարկից հետո «ներաձուրիները» միանգամից տիրեցին նախաձեռնությանը՝ ստեղծելով մի շարք վտանգավոր պահեր։ Նախ նպաստավոր դիրքից վրիպեց Լաուտարո Մարտինեսը, ապա՝ Նիկոլո Բարելան․ երկու դեպքում էլ հարվածը շեղ […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն , հնարավոր է, վերադառնա «Չելսի»։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, լոնդոնյան ակումբը մտադիր է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կենտրոնական հարձակվող ձեռք բերել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոմելու Լուկակուն «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի հետ հայտնվել է «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի շորթ-լիստում։ Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 100+ մլն եվրո ծախսել բելգիացի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 28-րդ տուրից հետաձգված «Ինտեր» – «Սասուոլո» հանդիպումը։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին միլանյան ակումբի ֆուտբոլիստները, ովքերը արդեն 10-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ Էշլի Յանգի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։ Բելգիացի գոլահարն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում աչքի ընկավ 21-րդ անգամ և լավագույն ռմբարկուների շրջանակում զբաղեցնում […]
Ավելին
2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրում Բելգիայի հավաքականը E խմբի շրջանակում Բրյուսելում մրցեց Ուելսի հավաքականի դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ վալիացիներն արդեն 10-րդ րոպեին Հարի Վիլսոնի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Հավելենք, որ Վիլսոնին գոլային փոխանցում կատարեց Գարեթ Բեյլը։ Արագ բաց թողած գոլը Ռոբերտո Մարտինեսի թիմին սթափեցրեց, և նրա […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում առաջնության առաջատար «Ինտերը» արտագնա խաղում ուժերը չափեց վտանգավոր գոտում գտնվող «Տորինոյի» դեմ։ Խաղը մեկնարկեց գրեթե հավասար պայքարով։ Առաջին խաղակեսում «Ինտերն» ուներ տարածքային զգալի առավելություն (65%), ավելի հաճախ էր գրոհում, սակայն ակնհայտ էր, որ հյուրերին պակասում էր դիպուկությունը։ Հատկանշական է, որ առաջին 45 րոպեների ընթացքում Անտոնիո Կոնտեի սաները ոչ մի դիպուկ […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ակումբի կազմում կցանկանար տեսնել «Ինտերի» գոլահար Ռոմելու Լուկակուին։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆրանսեսկ Ագիլյարը, 57-ամյա մասնագետը Լուկակուին ավելի շատ է նախըտնրում, քան «Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին, ում ծառայություններով հետաքրքրված է «կապտանռնագույնների» նորընտիր ղեկավարությունը։ Այնուհամենայնիվ, «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան չի կիսում հոլանդացի մասնագետի կարծիքը։ Լապորտան արդեն 2021 թվակնաի ամռանը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Ատալանտային»։ Հանդիպումը մեկնարկեց հետախուզական պայքարում․ թիմերը զգուշորեն էին փորձում զարգացնել իրենց գրոհները՝ չմոռանալով նաև պաշտպանության մասին։ Խոսելով առաջին խաղակեսի մասին, պետք է նշել որ տանտերերն ունեին տարածքային ոչ մեծ առավելություն (55%), իսկ կողմերը միմյանց դարպասի ուղղությամբ կատարեցին 3-ական հարված։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Պարմայի» դեմ։ Ճիշտ է՝ առաջին խաղակեսում Անտոնիո Կոնտեի սաներն ունեին թե՛ տարածքային և թե՛ խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը։ Հատկանշական է, որ առաջին 45 րոպեների ընթացքում «Պարմայի» ֆուտբոլիստները նույնպես հաշիվը բացելու լավ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը զբաղվում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքների գնահմատմամբ, հետաքրքիր վիճակագրական տվյալ է հրապարակել՝ ներկայացնելով 21-րդ դարում մինչ այս պահն ամենաշատ գոլի հեղինակ դարձած հարձակվողներին։ Հաշվի են առնվել ինչպես ակումբային, այնպես էլ հավաքանների մակարդակով խփած գոլերը։ 50-11-րդ հորիզոնականներում հանգրվանել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սալոմոն Կալուն (669 խաղ, 209 գոլ), Կևին Գամեյրոն (595 խաղ, 209 […]
Ավելին
1 9 10 11 12 13 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023