Հիասքանչ Իտալիա! «Սկուադրա աձուրան» ծանր պայքարում հաղթեց Բելգիային🎥

Հիասքանչ Իտալիա! «Սկուադրա աձուրան» ծանր պայքարում հաղթեց Բելգիային🎥

03/07/2021 - 00:51

Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց Բելգիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեկնարկը երկու կողմերն էլ գերակտիվ էին մեկնարկել, սակայն նախաձեռնությունն իտալացիների ձեռքում էր, ովքեր էլ 13-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, սակայն, խաղից դուրս իրավիճակի պատճառով, գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչը չեղարկեց Լեոնարդո Բոնուչիի խփած գնդակը։

«Կարմիր սատանաները» շեշտը դրել հակագրոհների վրա և երկու անգամ բավական վտանգավոր հակագրոհ իրականցրին. աչքի ընկնելուն շատ մոտ էին Կևին դե Բրոյնեն ու Ռոմելու Լուկակուն, սակայն երկու դեպքում էլ փայլեց իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։

Դրանից հետո սկսվեց «սկուադրա աձուրայի» բենեֆիսը, որի ֆուտբոլիստները 31-րդ ու 44-րդ րոպեներին մեկական անգամ գրավեցին Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը, իսկ գոլերն իրենց անունների դիմաց գրանցեցին համապատասխանաբար Նիլոլո Բարելան ու Լորենցո Ինսինյեն։

Հավելենք, որ երկու գոլն էլ անչափ գեղեցիկ ստացվեցին։

Թվում էր, առաջին կեսն այդպես էլ կավարտվի, 45+2-րդ րոպեին Ռոբերտո Մարտինեսի սաները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Ռոմելու Լուկակուն, իսկ կողմերն ընդմիջման գնացին Իտալիայի հավաքականի առավելությամբ` 2:1։

Երկրորդ խաղակեսում էլ ավելի բաց ֆուտբոլ էր ընթանում. Բելգիայի հավաքականը, հասկանալով, որ կորցնելու բան չուներ փորձում էր բեկել հանդիպման ընթացքը։

61-րդ րոպեին աչքի ընկնելու 100-տոկոսանոց գոլային պահ ունեցավ Ռոմելու Լուկալուն, սակայն վերջինիս` մի քանի մետրից կատարած հարվածից հետո Լեոնարդո Սպինացոլան գնդակը դատարկ դարպասից դուրս բերեց։

Իտալիայի հավաքականն էլ ունեցավ իր գոլային պահերը, որոնք, պակաս վտանգավոր չէին, սակայն «սկուադրա աձուրան» չկարողացավ իրացնել իր գոլային պահերը։

Խաղավարտը նույնպես շատ լարված պայքարում անցավ, սակայն հանդիպումը հիմնականում աչքի էր ընկնում երկու կողմերի ֆուտբոլիստների վնասվածքներով, որի պատճառով փոխարինվեցին Նասեր Շադլին ու Լեոնարդո Սպինացոլան։

Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չտեսանք, և Իտալիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով, նվաճեց Եվրո-2020-ի կիսազրափակչի ուղեգիր և կմրցի Իսպանիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023