Անգլիական գրանդը պայմանագիր է համաձայնեցրել Լուկակուի հետ

Անգլիական գրանդը պայմանագիր է համաձայնեցրել Լուկակուի հետ

05/08/2021 - 13:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» քայլեր է ձեռնարկում «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու համար` անելով ամեն ինչ գործարքն ավարտին հասցնելու համար։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ազնվականները» 28-ամյա բելգիացի հարձակվողի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձյնեցրել` տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով։

Աղբյուրի փոխանցմամբ` այժմ «ներաձուրիները» սպասում են «Չելսիի» առաջարկին, որը պատրաստ է Լուկակուի դիմաց վճարել 120/130 մլն եվրո։

Սկիրան գրում է նաև, որ գրեթե կասկած չկա` Լուկակուն տեղափոխվելու է «Չելսի» ու լինելու է «ազնվականների» նոր «9» համարը, որն արդեն ազատել է Թեմի Աբրահամը։

Արդեն կան խոսակցություններ նաև, որ Լուկակուն «Ինտերի» ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն «Չելսիին»։

Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից և մինչ այժմ «կապտասևերի» մարզաշապիկով անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 64 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Բելգիացի ֆուտբոլիստն իր կարիերայի սկզբում` 2011 թ. ամռանը 15 մլն եվրոյի դիմաց «Անդերլեխտից» տեղափոխվեց «Չելսի», սակայն, չհարմարվելով լոնդոնյան ակումբին, 2012/13 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Վեսթ Բրոմվիչում» (38 խաղ, 17 գոլ, 7 գոլային փոխանցում), իսկ 2013/14 մրցաշրջանը` «Էվերտոնում», ինչից հետո «իրիսները» 2014 թ. ամռանը 35.36 մլն եվրոյի դիմաց գնեցին նրա ամբողջական տրանսֆերը (166 խաղ, 87 գոլ, 29 գոլային փոխանցում)։

«Չելսիի» կազմում Լուկակուն անցկացրել է 15 հանդիպում` կատարելով ընդամենը 1 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023