Բոնուչի . «Բելգիան խաղ վերադարձավ կասկածելի 11-մետրանոցի օգնությամբ»

Բոնուչի . «Բելգիան խաղ վերադարձավ կասկածելի 11-մետրանոցի օգնությամբ»

03/07/2021 - 11:39

Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը լարված պայքարում 2:1 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել «սկուադրա աձուրայի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին

«Մենք շատ լավ գիտեինք, թե Բելգիայի հավաքականը ինչ վարպետներ ունի հատկապես հարձակման գծում և հասկանում էինք, թե որքան վտանգավոր կարող են լինել նրանց հակագրոհները։

Մենք նախաձեռնողի դերում էինք և հաղթում էինք 2:0 հաշվով, սակայն Բելգիան խաղ վերադարձավ կասկածելի 11-մետրանոցի օգնությամբ։

Մենք իրապես շատ լավ էինք հսկում նրանց և ևս մեկ անգամ ցույց տվեցինք, թե սրտով խաղալը որքան կարևոր է ներկայիս Իտալիայի հավաքականում։

Մենք շարունակում ենք երազել, սակայն դուրս չենք գա իրականությունից։ Իսպանիան, իհարկե, հիանալի թիմ է, սակայն մենք այս մրցաշարը սկսել ենք մեր սրտերում ունենալով երազանք։ Մենք այն կպահպանենք մինչև վերջ։

Երկու խաղ է մնացել։ Իսպանիայի հավաքականի դեմ խաղն ամենաբարդն է լինելու, քանի որ նրանց խաղաոճը նման է Բելգիային։ Նրանք կրկին այնպիսի տեսք ունեին կարծես ոչինչ չի ստացվում, սակայն շտկեցին իրավիճակը։ Մենք այդ խաղում կպայքարենք մինչև վերջ»,- եզրափակել է Բոնուչին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Բելգիա – Իտալիա հանդիպման 45+2-րդ րոպեին իտալացիների պաշտպան Ջիովանի Դի Լորենցոն կանոնների խախտում թույլ տվեց Ժերեմի Դոկուի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչը «սկուադրա աձուրային» պատժեց 11-մետրանոցով, որն էլ դիպուկ իրացրեց Ռոմելու Լուկակուն։

Հավելենք նաև, որ Իտալիա – Իսպանիա հանդիպումը կայանալու է հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023