Բելգիան որևէ շանս չտվեց ֆիններին` օգնելով Դանիային դուրս գալ 1/8 եզրափակիչ🎥

Բելգիան որևէ շանս չտվեց ֆիններին` օգնելով Դանիային դուրս գալ 1/8 եզրափակիչ🎥

22/06/2021 - 01:10

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Բելգիայի հավաքականը B խմբի շրջանակում Սանկտ Պետերբուրգում մրցեց Ֆինլանդիայի ընտրանու դեմ։

Ինչպես և սպասվում էր, առաջին կեսն ամբողջությամբ անցավ Բելգիայի հավաքականի առավելությամբ, սակայն «կարմիր սատանաները» երկար ժամանակ էկոնոմ ռեժիմով էին գրոհում` չցանկանալով մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի ուղղությամբ։

Միայն խաղակեսի ավարտին Ռոբերտո Մարտինեսի սաներն սկսեցին գործել ավելի սուր և ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն Ռոմելու Լուկակուն և Ժերեմի Դոկուն վրիպեցին նպաստավոր դիրքերից. երկու դեպքում էլ ֆիններին փրկեց դարպասապահ Լուկաշ Հրադեցկին։

Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք։

Երկրորդ կեսի մեկնարկում էլ պատկերը նույնն էր. «կարմիր սատաները» գրոհում էին, իսկ «սուոմին»` մեծ ուժերով պաշտպանվում։

Ակնհայտ էր, որ բելգիացիենրի գոլը հասունանում է, որը տեղի ունեցավ 65-րդ րոպեին, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չեղարկեց Ռոմելու Լուկակուի խփած գոլը։

Երկար ճնշումից հետո 75-րդ րոպեին Բելգիայի հավաքականը, ի վերջո, բացեց խաղի հաշիվը. Կևին դե Բրոյենի իրացրած անկյունայինից հետո Թոմաս Վերմալենը գլխով հարվածեց, ինչից հոտո ֆինների դարպասապահ Լուկաշ Հրադեցկին անչափ անհաջող գործեց, և գնդակը տայտնվեց դարպասում, իսկ գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց 31-ամյա դարպասապահի անվան դիմաց։

Խաղավարտին մոտ` 81-րդ րոպեին, Ռոբերտո Մարտինեսի սաները ևս մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, որն իր անվան դիմաց գրանցեց Ռոմելու Լուկակուն։

Խաղավարտին մոտ այլևս գոլեր չտեսանք, իսկ Բելգիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով։

«Կարմիր սատանաները» B խմբի շրջանակում վաստակեցին 9 միավոր, 1-ին տեղով դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ և սպասում են իրենց մրցակցին։

Ֆինլանդիայի հավաքականը մնաց 3 միավորով և խումբը եզրափակեց 3-րդ տեղով` գործնականում զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Այս խմբում 3-ական միավոր ունեցան նաև Դանիայի ու Ռուսաստանի հավաքականները։ Քանի որ B խմբում Դանիայի, Ռուսաստանի ու Ֆինլանդիայի հավաքականները միմյանց հաղթել են մեկական անգամ, դանիացիները փլեյ-օֆֆ դուրս եկան խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ` զբաղեցնելով 2-րդ տեղը։

Ռուսաստանի հավաքականն էլ եզրափակեց խումբը և լքեց պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023