Լիվերպուլի վերադարձը! Կլոպի թիմը ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ման. Յունայթեդին🎥

Լիվերպուլի վերադարձը! Կլոպի թիմը ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ման. Յունայթեդին🎥

05/03/2023 - 22:20

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Յուրգեն Կլոպի թիմը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` «կարմիր սատանաներին» ջախջախելով 7:0 հաշվով։

Մերսիսայդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձան Կոդի Գակպոն, Դարվին Նունյեսն ու Մոհամեդ Սալահը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 42 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

«Յունայթեդը», 49 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023