Դրամա «Էնֆլիդում». Լիվերը 90+8-րդ րոպեին հաղթանակ կորզեց Նյուքասլի դեմ խաղում🎥

Դրամա «Էնֆլիդում». Լիվերը 90+8-րդ րոպեին հաղթանակ կորզեց Նյուքասլի դեմ խաղում🎥

01/09/2022 - 01:22

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը»` «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, մրցեց «Նյուքասլի» դեմ։

Հանդիպման առաջին կեսում, չնայած մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային մեծ առավելություն, Յուրգեն Կլոպի թիմի խաղում չկար սրություն, իսկ գրոհները որևէ վտանգ չէին պարունակում իրենց մեջ։

Դրան զուգահեռ, «կաչաղակները» 38-րդ րոպեին նետվեցին կտրուկ հակագրոհի ու թիմի նորեկ Ալեքսանդր Իսակի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ տանտերերը ստիպված էին երկրորդ գնդակը հանել սեփական դարպասից. 55-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Իսակը, սակայն գլխավոր մրցավար Անդրե Մարիները շվեդ հարձակվողի գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկեց։

Այդ դրվագը կարծես բեկումնային եղավ այս խաղում, քանի որ արդեն 61-րդ րոպեին տանտերերը կայծակնային գրոհ զարգացրին, որը եզրափակեց Ռոբերտո Ֆիրմինոն` հավսարեցնելով հաշիվը։

Խփած գոլից հետո էլ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ունեին խաղային ու տարածքային տոտալ առավելություն, սակայն ոչ մի կեր չէին կարողանում խփել հաղթական գնդակը։

Այդուհանդերձ, երբ թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, 90+8-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ֆաբիո Կարվալիուն, ի վերջո, հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»։

Այսպիսով, մերսիսայդյան ակումբը ծանր պայքարում հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 8 միավոր` բարձրանալով 5-րդ տորիզոնական։

Էդի Հաուի թիմը, 6 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023