Թրիլլեր «Սեյնթ Մերիում». Լիվերպուլն ու Սաութհեմպտոնը գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

Թրիլլեր «Սեյնթ Մերիում». Լիվերպուլն ու Սաութհեմպտոնը գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

28/05/2023 - 22:41

Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի առաջնությունը, որի վերջին` 38-րդ տուրում, ոչինչ չորոշող խաղում «Սաութհեմպտոնն» ու «Լիվերպուլը» պարզապես թրիլլերային հանդիպում պարգևեցին «Սեյնթ Մերի» մարզադաշտում հավաքված երկրպագուներին. գրանցվեց 4:4 հաշիվը։

Նշենք, որ հանդիպման ընթացքում «սրբերը» նախ պարտվում էին 0:2, ապա հաղթում` 4:2 հաշվով, սակայն, ամեն դեպքում Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ փրկել հանդիպումն ու կորզել ոչ-ոքի։

«Լիվերպուլի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Դիոգու Ժոտան, մեկական գոլ էլ խփեցին Ռոբերտո Ֆիրմինոն ու Կոդի Գակպոն։

Տանտերերի կազմից էլ իր անվան դիմաց դուբլ գրանցեց Կամալդին Սուլեմանան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեյմս Վորդ-Պրոուզն ու Ադամ Արմստրոնգն։

Այս ոչ-ոքիից հետո մերսիսայդյան ակումբը վաստակեց 67 միավոր և առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում։

«Սաութհեմպտոնը», 25 միավորով, եզրափակեց մրցաշարային աղյուսկակը և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը` դուրս մնալով Պրեմիեր լիգայից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023