Ալ Ահլին հերթական խոշոր տրանսֆերն է ավարտին հասցրել

Ալ Ահլին հերթական խոշոր տրանսֆերն է ավարտին հասցրել

29/07/2023 - 14:15

«Նյուքասլի» ձախ եզրային հարձակվող Ալեն Սեն-Մաքսեմենը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Ահլին» «կաչաղակներին» վճարելու է 27 մլն եվրո։

Այդ գումարը ներառելու է նաև տարբեր հավելավճարները։

Ֆրանսիացի վինգերը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է 3 տարով, որը նախատեսված կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Ռոմանոն հաստատում է, որ Սեն-Մաքսեմենը դեռևս 8 օր առաջ` հուլիսի 21-ին, բուժզննում է անցել նոր ակումբի համար։

Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում արդեն հրաժեշտ է տվել «Նյուքասլին»։

Ակնկալվում է, որ արդեն առաջիկա ժամերին կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։

Հիշեցնենք, որ վերջերս «Ալ Ահլիի» շարքերը համալրել են նաև Էդուար Մենդին, Ռիյադ Մարեզն ու Ռոբերտո Ֆիրմինոն։

Հավելենք, որ Ալեն Սեն-Մաքսիմենը «Նյուքասլի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 124 խաղում դառնալով 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023