ԱԱ-2026. Բրազիլիան թրիլերային հաղթանակ կորզեց Ճապոնիայից` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Բրազիլիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ճապոնիայի թիմի նկատմամբ։
«Սամուրայները» 29-րդ րոպեին Կայշու Սանոյի խփած տպավորիչ գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։
Դժգույն առաջին խաղակեսից հետո «Պենտակամպիոնները» երկրորդ կեսում ունեին խաղային հսկայական առավելություն` կարողանալով բեկել հանդիպման ընթացքը։
56-րդ րոպեին բրազիլացիների պատասխան գնդակը խփեց Կազեմիրոն, իսկ Կառլո Անչելոտիի գլխավորած 90+5-րդ րոպեին թիմից հերոսացավ Գաբրիել Մարտինելին։
Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Կոտ դ’Իվուար – Եգիպտոս դիմակայության դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml