Մեսսիի «Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում սենսացիոն պարտություն կրեց 🎥
Մեսսիի «Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում սենսացիոն պարտություն կրեց 🎥
22/11/2026 - 11:05

ՄԼՍ-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող հաղթող «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 0:3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Կալամբուս Քրյուից»։

Հյուրերից դուբլ գրանցեց Գոնսալո Տապիան, աչքի ընկավ նաև Թահա Հաբրունը։

Տանտերերը 36-րդ րոպեից` Գոնսալո Լուխանի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։

«Ինտեր Մայամիից» հանդիպմանը մասնակցեցին նաև «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը, Բրազիլիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կազեմիրոն։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին, մեկնարկը` ժամը 5:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026