Մեսիի անհավանական բենեֆիսն ու «Ինտեր Մայամիի» ջախջախիչ հաղթանակը 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 7:1 հաշվով ջախջախել է «Մոնրեալին»։
Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբից անհավանական հանդիպում է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով 4 գոլ ու 1 ասիստ։
39-ամյա հարձակվողը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 926-ի։
Կիլի Գոնսալեսի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Կազեմիրոն, Լուիս Սուարեսն ու Ալեքսանդր Շոուն, կանադական ակումբի հեղինակության գնդակը գրանցեց Ֆաբիան Էրբերսը։
«Ինտեր Մայամին» 42 միավորով երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայում, «Մոնրեալը»` 21 միավորով 14-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml