ԱԱ-2026. Պարագվայը խոշոր սենսացիա մատուցեց` պայքարից դուրս թողնելով Գերմանիային 🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Պարագվայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Գերմանիայի թիմին։
Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 1:1 հաշվով։
«Ալբիռոխայից» հաշիվը 42-րդ րոպեին բացեց Խուլիո Էնսիսոն։ «Բունդեսմանշաֆթը» պատասխան գնդակը խփեց 54-րդ րոպեին. աչքի ընկավ Կայ Հավերցը։
Հաշիվը հավասարեցնելուց հետո գերմանաիցիներն ամբողջությամբ տիրում էին նախաձեռնությանը և կարող էին բազմիցս առավելությունը թեքել իրենց կողմը, բայց չիրացրին մի շարք իրական գոլային պահեր։
Հանդիպման հերոս դարձավ պարագվայցիների դարպասապահ Օռլանդո Խիլը, որը 6 սեյվ կատարեց։ Արգենտինական «Սան Լորենցոյի» ֆուտբոլիստը հետխաղյա 11-մետրանոնցերի ժամանակ էլ հետ մղեց Կայ Հավերցի ու Նիկ Վոլթեմադեի հարվածները` օգնելով Պարագվային հաղթել 4:3 հաշվով։
Գերմանիայի հավաքականից նշակետից վրիպեց նաև Ջոնաթան Տահը, իսկ Գուստավո Ալֆարոյի գլխավորած թիմից աչքի ընկնել չկարողացան Անտոնիո Սանաբրիան ու Ֆաբիան Բալբուենան։
Այսպսիով, Պարագվայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Մունդիալի փլեյ-օֆֆ-ի փուլ հաղթահարեց` դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիա – Շվեդիա դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Գուստավո Ալֆարո, Խուլիո Էնսիսո, Կայ Հավերց, Յուլիան Նագելսման, Նիկ Վոլթեմադե, Պարագվայի հավաքական, Ջոնաթան Տահ, Օռլանդո ԽիլDOWN GOES GERMANY! 😳🇩🇪
— Edel King (@EdelKing5) June 29, 2026
Watch the FULL, uncut penalty shootout as Paraguay shocks the world! 🤯
⏱️ AET: Germany 🇩🇪 1-1 Paraguay 🇵🇾
🎯 Penalties: 🇩🇪 3-4 🇵🇾
Paraguay eliminates the German giants and punches their ticket to the RO16! 🎟️🔥#WorldCup2026 #GERPAR pic.twitter.com/S5Kt5JEsy6