Պաշտոնական. Յուրգեն Կլոպը` Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ 📸
Յուրգեն Կլոպը նշանակվել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է «Բունդեսմանշաֆթի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. օգոստոսի 1-ը։
59-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Մայնցը», Դորտմունդի «Բորուսիան» և «Լիվերպուլը»։ Նա 2025թ. հունվարից աշխատում էր Red Bull-ին պատկանող ակումբներում` զբաղեցնելով միջազգային կապերի գծով տնօրենի պաշտոնը։
Անվանի մարզիչը կարիերայում առաջին անգամ է ազգային հավաքական գլխավորել` պաշտոնում փոխարինելով Յուլիան Նագելսմանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Գերմանիայի հավաքական, Յուրգեն-Կլոպ