Պաշտոնական. «Այաքսը» պայմանագիր կնքեց Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ📸
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Յուլիան Բրանդտն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
30-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես էր գալիս 2019թ. հուլիսից, 307 խաղում խփել է 57 գոլ, կատարել 70 գոլային փոխանցում։
Բրանդտը 2016-2024թթ. հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական, որի կազմում 48 խաղում 3-ական գոլ ու ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml