Ազգերի լիգա. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը 📸
Ազգերի լիգա. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը 📸
05/11/2026 - 16:04

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրապարակել է Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Ալեքսանդր Նյուբել («Բեշիկթաշ», Թուրքիա) Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Այաքս», Նիդերլանդներ), Յոնաս Ուրբիգ («Բավարիա»)։

Պաշտպաններ՝ Վալդեմար Անտոն, Նիկո Շլոտերբեկ (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ») Նաթանիել Բրաուն, Ջոնաթան Տա (երկուսն էլ` «Բավարիա»), Ֆին Ելչ, Մաքսիմիլիան Միթելշտեդտ (երկուսն էլ` «Շտուտգարտ») Մալիկ Թիաու («Նյուքասլ», Անգլիա), Ֆիլիպ Թրոյ («Ֆրայբուրգ»)։

Կիսապաշտպաններ՝ Թոմ Բիշոֆ, Լենարտ Կառլ, Յոզուա Կիմիխ Ալեքսանդր Պավլովիչ (բոլորը` «Բավարիա»), Սաիդ Էլ Մալա («Քյոլն»), Բրայան Գրուդա («Լայպցիգ»), Վաել Մոհյա («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Ֆելիքս Նմեչա («Բորուսիա Դորտմունդ»), Դերի Շերհանտ («Ֆրայբուրգ»), Ֆլորիան Վիրց («Լիվերպուլ», Անգլիա)։

Հարձակվողներ՝ Յունես Էբնութալիբ («Այնտրախտ Ֆրայվուրգ»), Նիկլաս Ֆյուլկրուգ («Վերդեր»), Կայ Հավերց («Արսենալ», Անգլիա)։

17-ամյա Վաել Մոհյան առաջին անգամ է հրավիրել ազգային հավաքական։

«Բունդեսթիմը» Ազգերի լիգայի խաղարկությունում նոյեմբերի 13-ին Բելգրադում կհանդիպի Սերբիայի հետ, իսկ նոյեմբերի 16-ին Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում կմրցի Նիդերլանդների հավաքականի դեմ։

Գերմանացիները նախորդ չորս խաղերում 5 միավոր են հավաքել ու երրորդ տեղում են երկրորդ խմբում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026