Յուրգեն Կլոպը երկու կազմ է հրապարակել Գերմանիայի հավաքականի առաջիկա հանդիպումների համար 📸
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրապարակել է Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
59-ամյա մասնագետը հրապարակել է երկու կազմ։
Առաջին կազմ
Դարպասապահներ – Ֆին Դամեն («Աուգսբուրգ»), Ալեքսանդր Նյուբել («Բեշիկթաշ», Թուրքիա), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Այաքս», Նիդերլանդներ)։
Պաշտպաններ – Հենես Բերենս («Աուգսբուրգ»), Յան Բիսեկ («Ինտեր», Իտալիա), Նաթանիել Բրաուն, Ջոնաթան Տահ (երկուսն էլ` «Բավարիա»), Մաքս Ռոզենֆելդեր, Ֆիլիպ Թրոյ (երկուսն էլ` «Ֆրայբուրգ»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ջոշա Վագնոման («Շտուտգարտ»)։
Կիսապաշտպաններ – Նադիեմ Ամիրի («Մայնց»), Բամբասե Կոնտե («Հոֆենհայմ»), Յանիկ Էնգելհարդտ («Ֆրայբուրգ»), Քրիս Ֆյուրիխ («Շտուտգարտ»), Սերժ Գնաբրի, Լենարտ Կառլ, Յոզուա Կիմիխ, Ջամալ Մուսիալա (բոլորը` «Բավարիա»), Ֆելիքս Նմեչա («Բորուսիա Դորտմունդ»), Կեյվին Շադե («Բրենթֆորդ», Անգլիա), Անտոն Ստախ («Լիդս», Անգլիա)։
Հարձակվողներ – Յունես Էբնութալիբ («Այնտրախտ»), Կայ Հավերց («Արսենալ», Անգլիա)։
Երկրորդ կազմ
Դարպասապահներ – Նոա Աթուբոլու («Այնտրախտ»), Ֆին Դամեն, Յոնաս Ուրբիգ («Բավարիա»)։
Պաշտպաններ – Վալդեմար Անտոն («Բորուսիա Դորտմունդ»), Ռիդլե Բակու, Դավիդ Ռաում (երկուսն էլ` «Լայպցիգ»), Ֆին Յելտշ, Մաքսիմիլիան Միթելշեդտ (երկուսն էլ` «Շտուտգարտ»), Մալիկ Թիաու («Նյուքասլ», Անգլիա)։
Կիսապաշտպաններ – Կարիմ Ադեյեմի («Բարսելոնա», Իսպանիա), Միկա Բաուր («Սելթիկ», Շոտլանդիա), Թոմ Բիշոֆ, Ալեքսանդր Պավլովիչ (երկորսն էլ` «Բավարիա»), Սայիդ Էլ Մալա («Քյոլն»), Բրայան Գրուդա («Լայպցիգ»), Վիտալի Յանելթ («Բրենթֆորդ»), Ֆելիքս Կայդել («Էլֆերսբերգ»), Դերի Շերհանթ («Ֆրայբուրգ»), Ֆլորիան Վիրց («Լիվերպուլ», Անգլիա)։
Հարձակվոներ – Ջոնաթան Բուրկարդտ («Այնտրախտ»), Նիկ Վոլթեմադե («Յուվենտուս», Իտալիա)։
«Բունդեսթիմը» Ազգերի լիգայի A դիվիզիոնի երկրորդ խմբում սեպտեմբերի 24-ին կմրցի Նիդերլանդների, սեպտեմբերի 27-ին ու հոկտեմբերի 4-ին` Հունաստանի, հոկտեմբերի 1-ին` Սերբիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Գերմանիայի հավաքական, Յուրգեն-Կլոպ