«Բարսելոնան» շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ նոր գլխավոր մարզիչ գտնի։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոնալդ Կումանի հեռացումից հետո կատալոնական ակումբը բանակցություններ է սկսել Խավիի հետ, ով ներկա պահին գլխավորում է Քաթարը ներկայացնող «Ալ Սադը»։ Հայտնի է նաև, որ 41-ամյա մասնագետը նույնպես ցանկանում է գլխավորել հարազատ ակումբը և տվել է իր համաձայնությունը։ Ինչպես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Սերխի Բարխուանը նշանակվել է ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ 49-ամյա մասնագետն այդ պաշտոնում կմնա այնքան ժամանակ, մինչև «բլաուգրանասը» կգտնի մշտական գլխավոր մարզիչ։ Հավելենք, որ Սերխի Բարխուանը 2021 թ. հուլիսին նշանակվել էր «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հոմտեմբերի 27-ին Ռոնալդ Կումանին պաշտոնանկ արեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Հ․Գ․ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղյակ եք, «Բարսելոնան» պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։ Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, պայմանագրի ավարտից շուտ աշխատանքից ազատվելու համար հոլանդացի մասնագետը «Բարսելոնայից» կստանա 12 մլն եվրո. այդքան էր կազմում նրա հրաժարագինը։ Հավելենք, որ Կումանի և «բլաուգրանասի» միջև գործող պայմանագիրն ավարտվում էր 2022 թ. հունիսի 30-ին։ Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» […]
Ավելին
«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Խավին, ամենայն հավանակությամբ, շուտով նույն պաշտոնը կստանձնի «Բարսելոնայում»։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 41-ամյա մասնագետը «բլաուգրանասի» ղեկավարությանը տվել է ակումբը գլխավորելու համաձայնություն։ Դրան զուգահեռ, կողմերը գործարքն ավարտին հասցնելու համար պետք է դեռևս մի շարք հարցերի շուրջ համաձայնության հասնեն։ Առաջին հերթին, «Բարսելոնան» պետք է լուծի Խավիի` «Ալ Սադի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատման […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։ Կատալոնական ակումբն արդեն սկսել է աշխատանքներ տանել նոր գլխավոր մարզիչ նշանակելու շուրջ։ Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «բլաուգրանասի» ղեկավարության` ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն Խավին է, ով ներկայումս մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ Սադը»։ «Բարսելոնան» արդեն բանակցություններ է վարում ինչպես իսպանացի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Ռայո Վալեկանոյից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան տնօրենների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում էլ որոշում է կայացվել հոլանդացի մասնագետին հեռացնել զբաղեցրած պաշտոնից։ Հաղորդվում է, որ Կումանը «բլաուգրանասի» […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ, այդ պատճառով էլ ակումբի ղեկավարությունն այդ պաշտոնում հոլանդացի մասնագետին փոխարինելու տարբերներ է դիտարկում։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «բլաուգրանասի» հիմնական նպատակն է ակումբ հրավիրել Յուրգե Կլոպին, ով ներկայումս գլխավորում է «Լիվերպուլը»։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբի ղեկավարները փորձում են Կլոպից իմանալ նրա հետագա ծրագրերի մասին։ Հավելենք, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյի շրջանակում «Ռեալ Մադրիդը» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ։ Հայտնի է դարձել, թե մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ինչ է ասել «Բարսելոնայի» ղեկին նույն պաշտոնը զբաղեցնող Ռոնալդ Կումանին. «Սա դժվար աշխատանք է, բայց դու պետք է շարունակես»,- նշել է իտալացի մասնագետը, ում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ «Արդյունքից գոհ չեմ։ Կարծում եմ` առաջին խաղակեսում լավ խաղացինք։ Սերժինիո Դեստը հաշիվը բացելու հիանալի պահ ուներ։ Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, եթե «Ռեալը» հայտնվի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Էլ կլասիկոն. «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը բավական հանգիստ և իներտ պայքարում անցավ ու տևական ժամանակ գոլային պահեր չկային։ Առաջին իրական վտանգավոր պահը 25-րդ րոպեին ստեղծեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները. հարվածային դիրքում էր հայտնվել Սերժինիո Դեստը, սակայն վերջինս նպաստավոր դիրքից անչափ անհաջող հարվածեց։ 32-րդ […]
Ավելին
1 2 3 4 5 19

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023