Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ. «Կումանն ինձ խաբել է»

Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ. «Կումանն ինձ խաբել է»

10/12/2021 - 15:13

«Լիդսի» եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոն խոսել է «Բարսելոնայում» հանդես գալու ժամանակ ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ ունեցած հարաբերությունների մասին.

«Ես Կումանին խնդրեցի պարզաբանել ստեղծված իրավիճակը, սակայն այն պահին, երբ մարզիչն սկսում է քեզ խաբել, երբ դու հասկանում ես, որ նա քեզ խաբում է… Ինչո՞ւ նրան հարցնել բացատրել որևէ բան, եթե գիտես, որ նա քեզ կրկին ստելու է։

Կումանը ստել է ինձ` ասելով այնպիսի բաներ, որոնք որևէ իմաստ չեն պարունակել։ Նա ինձ ասում էր, որ ես լավ չեմ մարզվում և վատ ազդեցություն եմ ունենում թիմի վրա ու նման բաներ։

Դուք կարող եք «Բարսելոնայի» ներկայիս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին հարցնել և նրանցից բոլորն էլ կհաստատեն, որ ես այժմ ճշմարտությունն եմ ասում։

Ես չգիտեմ` ինչ է նշանակում «թողնել վատ ազդեցություն թիմի վրա»։ Կարծում եմ` խոսքը գործի հանդեպ իմ վերաբերմունքի մասին է։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է երիտասարդ տղան, ով նոր է միացել թիմին, վատ ազեցություն թողնի այնպիսի ֆուտբոլիստների վրա, ովքեր իրենց կարիերայի ընթացքում հաղթել են ամեն ինչ և ողջ կյանքն անցկացրել են նույն թիմում»,- Ֆիրպոյի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը։

Հիշեցնենք, որ Խունիոր Ֆիրպոն «Բարսելոնայում» հանդես է եկել 2019-2021 թթ., ինչից հետո տեղափոխվել է «Լիդս»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023