Կումանը պատմել է, թե Լապորտան երբ և ինչպես է իրեն հեռացրել  աշխատանքից

Կումանը պատմել է, թե Լապորտան երբ և ինչպես է իրեն հեռացրել աշխատանքից

16/03/2022 - 21:18

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, թե ակումբի նախագահ Ժոան Լապորտան երբ և ինչպես է իրեն հեռացրել աշխատանքից.

«Ինչպե՞ս և ե՞րբ է Լապորտան ինձ հեռացրել աշխատանքից։ Ինքնաթիռում` Մադրիդից վերադառնալիս, երբ պարտվեցինք «Ռայո Վալեկանոյին»։

Ինձ ցավ էր պատճառում այն փաստը, որ ֆուտբոլիստները մեր թիկունքում էին, իսկ մենք առանձին էինք նստած։ Նրանք լսում էին, թե ինչ է կատարվում։

Լապորտան միշտ ասում էր, որ ես «Բարսելոնայի» լեգենդն եմ, սակայն խոսքերը պետք է գործով ապացուցել»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» գլխորել է 2020 թ. օգոստոսից մինչև 2021 թ. հոկտեմբեր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023