Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց թուրքական «Գալաթասարայի» դեմ։ Կատալոնական ակումբը, հանդիպման մեծ մասում ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, չկարողացավ ոչ մի կերպ կոտրել մրցակցի դիմադրությունը. գնդակը որոշ դրվագներում հրաշքով չհայտվեց հյուրերի դարպասում։ Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի թուրքական «Գալաթասարայի» դեմ։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։ Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Նորբերտո Նետո, Արնաու Տենաս Պաշտպաններ – Սերժինիո Դեստ, Ժերար Պիկե, Ռոնալդ Արաուխո, Կլեման Լանգլե, Ժորդի Ալբա, Օսկար Մինգեսա, Էրիկ Գարսիա […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին «բլաուգրանայի» կիսապաշտպան Պեդրիին համեմատել է կատալոնական ակումբում և Իսպանիայի հավաքականում իր նախին խաղընկեր Անդրես Ինիեստայի հետ. «Ինձ համար նորմալ է նրան համեմատել Ինիեստայի հետ։ Պեդրին ինձ հիշեցնում է նրան, իսկ քննադատության պատճառով այլ կերպ չեմ սկսի մտածել։ Ինիեստան իսպանական ֆուտբոլի պատմության մեծագույն տաղանդն է, ում ես երբևէ տեսել եմ, անկասկած, լավագույնը: […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանան» նորվեգացի կիսապաշտպանին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, որի ընթացքում նա վաստակելու է ընդհանուր 195 մլն եվրո աշխատավարձ։ Նշվում է, որ Հալանդի աշխատավարձը տարեց տարի աճելու է` 20 մլն եվրոյից հասնելով մինչև 55 մլն։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբն այս […]
Ավելին
«Բարսելոնայի» ձախ պաշտպան Դանի Ալվեսը, ամենայն հավանականությամբ, կշարունակի մրցելույթները կատալոնական ակումբի կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, բրազիլացի պաշտպանի խաղը շատ է գոհացնում «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավիին, այդ պատճառով էլ որոշում է կայացվել օգտվել Ալվեսի ու կատալոնական ակումբի միջև գործող պայմանագրի հատուկ կետից, որը թույլ է տալիս այն երկարաձգել ևս մեկ մրցաշրջանով։ Նշվում է, որ Խավին […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հանդիպել է «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի հետ։ Ինչպես տեղեկացնում է L’Esportiu-ն, իսպանացի մասնագետը «բլաուգրանայի» ղեկավարության խորհրդական Յորդի Կրոյֆի հետ մեկնել է Մյունխեն, որտեղ Հալանդը վերականգնվում է վնասվածքից և հանդիպել նրա հետ։ Նշենք, որ աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է ակումբի նախագահ Ժոան Լապորտային. «Նախահագահական ընտրություններից անմիջապես հետո ես զգացի, որ իմ և ակումբի նոր ղեկավարության միջև կապը թույլ է, և նրանք չէին աջակցում ինձ։ Ինձ համար գումարն էական չէր։ Մարզելով «Բարսելոնան»` ես, իրոք, ցանկանում էի հաջողությունների հասնել և մտադիր էի դրա համար անել ամեն ինչ, սակայն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն` ջախջախելով մրցակցին 4:0 հաշվով։ «Բլաուգրանայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Ուսման Դեմնելեն, Լյուկ դե Յոնգն ու Մեմֆիս Դեպայը։ Նշենք, որ Դեմբելեն, դուրս գալով փոխարինման, ոչ միայն դարձավ գոլի, այլև […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա կատալոնական ակումբը պարզապես գրեթե կատարյալ հանդիպում անցկացրեց` հաղթելով մրցակցին 4:2 հաշվով։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ժորդի Ալբան, Ֆրենկի ֆե Յոնգը, Ժերար Պիկեն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Կատալոնական ակումբը գրեթե կատարյալ առաջին խաղակես անցկացրեց` մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ «Բլաուգրանայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրենկի դե Յոնֆը։ Երկրորդ կեսի մեկնարկում «Վալենսիայի» ֆուտբոլիստները որոշակի ակտիվություն ցույց տվեցին, ինչի արդյունքում 53-րդ րոպեին Կարլոս Սոլերը մեկ […]
Ավելին
1 18 19 20 21 22 31

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023