Այնտրախտը շոկի ենթարկեց Բարսելոնային` պայքարից դուրս թողնելով «բլաուգրանային»🎥

Այնտրախտը շոկի ենթարկեց Բարսելոնային` պայքարից դուրս թողնելով «բլաուգրանային»🎥

15/04/2022 - 00:57

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Այնտրախտը» հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ։

Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում Ֆրանկֆուրտում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա, առաջ ընկնելով, նշենք, որ «Այնտրախտը» պարզապես փայլուն հանդիպում անցկացրեց ու «բլաուգրանային» շոկի ենթարկեց և հաղթեց 3:2 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ «արծիվների» առաջատար Ֆիլիպ Կոստիչը, ով դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Ռաֆայել Բորեին։

Կատալոնական ակումբի գոլերն էլ խփեցին Սերխիո Բուսկետսն ու Մեմֆիս Դեպայը։

Այսպիսով, Օլիվեր Գլասների թիմը հաղթեց ընդհանուր 4:3 հաշվով, դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/2 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Վեսթ Հեմի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023