Մ17 ԱԱ. Իսպանիան 15:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥
Կատարում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության H խմբի երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականը 15:0 հաշվով ջախջախել է Ֆիջիի հասակակիցների թիմին։
Դավիդ Տենորիոյի գլխավորած թիմից պենտա-տրիկ է գրանցել Ռաֆայել Կրուզը, Ռոբերտո Տոմասն ու Գիլերմո Տրուխիլյանոն աչքի են ընկել երեքական անգամ, Խորխե Դոմինգեսը երկու գոլ է խփել, իսկ Երեմիա Ռամոսը` մեկ։
Իսպանացիները հանդիպման ընթացքում գնդակին տիրել են ժամանակի 80 տոկոսի ընթացքում, կատարել են 52 հարված, որից 29-ը` դիպուկ, խաղարկել են 18 անկյունային, մրցակցի տուգանային հրապարակում գնդակին հպվել են 115 անգամ։
Իսպանիա Մ17-ը մրցաշարի առաջին տուրում էլ 6:0 հաշվով հաղթել էր Չինաստանին ու 6 միավորով առաջին տեղում է խմբում։ Ֆիջի Մ17-ը երկու խաղում էլ պարտվել է և վերջինն է` 4-րդը։
H խմբում ընդգրկված է նաև Մարոկկոն, որն ունի 4 միավոր, իսկ Չինաստանի թիմը` 1։
Իսպանիա – Ֆիջի հանդիպման գոլերը` այստեղ