Բարսելոնան վստահ հաղթանակ տոնեց Սելտայի դեմ խաղում🎥

Բարսելոնան վստահ հաղթանակ տոնեց Սելտայի դեմ խաղում🎥

11/05/2022 - 01:34

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Սելտայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ տարածքային ու խաղային շոշափելի առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Խավիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մեմֆիս Դեպայը։

Վիգոյից ժամանած հյուրերի միակ գոլն էլ խփեց Յագո Ասպասը։

Այս հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 72 միավոր` ամրապնդվելով 2-րդ հորիզոնականում։

«Սելտան», 43 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023