Ալբայի` 90+4-րդ րոպեին խփած հիասքանչ գոլը հաղթանակ պարգևեց Բարսելոնային Բետիսի դեմ խաղում🎥

Ալբայի` 90+4-րդ րոպեին խփած հիասքանչ գոլը հաղթանակ պարգևեց Բարսելոնային Բետիսի դեմ խաղում🎥

08/05/2022 - 01:01

Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ կեսի միջնամասում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակներով։

Նախ 76-րդ րոպեին «բլաուգրանային» առաջ մղեց Անսու Ֆաթին, ապա 79-րդ րոպեին «Բետիսի» կազմից աչքի ընկավ Մարկ Բարտրան` գրավելով նախկին թիմի դարպասը։

Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, սակայն 90+4-րդ րոպեին կատալանոկան ակումբին հաղթանակ պարգևեց Ժորդի Ալբան` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։

Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 69 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ` «կապտանռնագույնները» նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

«Բետիսը», 58 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023