Բարսելոնայի կրակը մարեց. Ռայոն խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով «բլաուգրանային»🎥

Բարսելոնայի կրակը մարեց. Ռայոն խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով «բլաուգրանային»🎥

25/04/2022 - 01:03

Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ 21-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո» հանդիպումը։

Մադրիդյան ակումբը սառը ցնցուղ էր պատրաստել տանտերերի համար, քանի որ արդեն 7-րդ րոպեին «Ռայոյի» ֆուտբոլիստները, Ալվարո Գարսիայի խփած գոլի շնորհիվ, բացեցին հանդիպման հաշվիը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ունեին տարածքային ու խաղային հսկայական առավելություն, սակայն յուրաքանչյուր վտանգավոր գրոհի ժամանակ Խավիի թիմին չէր հերիքում ինչ-որ բան, որոշ դրվագներում էլ գնդակը հրաշքով չէր հայտնվում հյուրերի դարպասը։

Հանդիպման 90-րդ րոպեին անչափ վիճելի դրվագ գրանցվեց. «Ռայո Վալեկանոյի» պաշտպան Ալեխանդրո Կատենան սեփական տուգանային հրապարակում ձեռքով հրեց Գավիին, ինչից հետո իսպանացի կիսապաշտպանը կորցրեց գոլային դրվագն ու հարվածելու հնարավորությունը` հայտնվելով խոտածածկին։

Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար Իսիդրո Դիաս դե Մերան կանոնների խախտում չնկատեց Կատենայի գործողություններում ու սիմուլիացիայի համար դեղին քարտով պատժեց Գավիին։

Ի վերջո, «Ռայո Վալեկանոյին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը` առավելության հասնելով 1:0 հաշվով։

Այս հաղթանակից հետո Անդոնի Իռաոլայի թիմը վաստակեց 40 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական։

«Բարսելոնան», 63 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023