Ֆանտաստիկ թրիլեր Ա սփրիայում! «Ինտերն» ու «Ատալանտան» գերգոլառատ ոչ-ոքի են գրանցել 🎥
Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Ատալանտան» ու «Ինտերը» Բերգամոյում գերգոլառատ ոչ-ոքի (4:4) գրանցեցին։
Միլանյան գրանդը հանդիպման ընթացքում երեք անգամ երկու գնդակի առավելություն ուներ, բայց «Ատալանտան» կարողացավ խուսափել պարտությունից։
Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթում էր նախ` 2:0, ապա` 3:1, իսկ Պետար Սուչիչի գոլից հետո հաշիվը դարձավ 4:2։
Հյուրերից հեթ-տրիկ գրանցեց Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։
Տանտերերից երկու գոլ խփեց Շարլ դե Կետելարեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Էլիֆ Էլմասն ու Ֆրանկ Կեսիեն։ Վերջինն իր թիմին պարտությունից փրկեց 90+1-րդ րոպեին։
«Ինտերից» հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 78-րդ րոպեին։
«Ինտերը» 29 միավորով երրորդն է, «Ատալանտան»` 15 միավորով 12-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml