Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց կատալոնական ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, որոնք գնդակին տիրում էին ժամանակի 71%, սակայն երկար ժամանակ «Բարսելոնայի» խաղում սրություն չկար։ Դեռ ավելին՝ 24-րդ րոպեին բասկյան ակումբի ֆուտբոլիստները կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Ալեքսանդ Իսակի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածից […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ հաղթանակից հետո (3։1) «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է վերջին շրջանում թիմի մրցելույթների մասին՝ անդրադառնալով նաև հարձակման առաջատար Կարիմ Բենզեմային, ով նախորդ 6 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ․ «Պետք է շարունակել այսպես․ վերջին ժամանակահատվածում լավ հանդիպումներ շատ ունեցանք։ Մենք մրցաշարերի վճռորոշ փուլում ենք։ Թիմը լավ ֆիզիկական […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Ռեալը» 3։1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։ Այդ խաղում «սերուցքայինների» հարձակման առաջատար Կարիմ Բենզեման դուբլ գրանցեց իր անվան դիմաց։ Ինչպես տեղեկացնում է MisterChip-ը, այդ խաղում ֆրանսիացին իսպանիայի առաջնության շրջանակում խփեց իր 185-րդ և 186-րդ գոլերը «արքայական» ակումբի կազմում։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սանտիլիանային, ում ակտիվում […]
Ավելին
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է «Ռեալի» վինգեր Էդեն Ազարի վնասվածքի մասին․ «Կարծում եմ Ազարը երկար, երկար, երկար ճանապարհ ունի անցնելու մինչ Եվրոն։ Նրա վնասվածքների հարցը շատ ավելի վաղ կլուծվի, քան Եվրոն կսկսվի, սակայն հարցի պատասխանը մենք կստանանք, երբ Ազարը կսկսի օրեցօր վերականգնվել վնասվածքից։ Մենք «Ռեալի» հետ կոնֆլիկտ չունենք։ Ազարը կդառնա Եվրո-2020-ի լավագույն […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մարզչական աշխատանքի առանձնահատկությունների մասին․ «Ֆուտբոլային աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա։ Ես ֆուտբոլ միշտ եմ սիրել։ Կյանքն ինձ հնարավորություն է ընձեռնել խաղալ այս մեծագույն ակումբի կազմում և մարզել այն։ Ես վայելում եմ յուրաքանչյուր վայրկյանը։ Այն, ինչ ես կարող եմ անել, վայելելն է, քանզի մի օր այս ամենը կավարտվի։ […]
Ավելին
Ինչպես վստահեցնում է Marca-ն, «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը չի վիրահատվի։ Մադրիդյան ակումբի բուժանձնակազմը չի հավատում, որ բելգիացու կոճի վիրահատությունը կլուծի նրա առողջական խնդիրները։ «Սերուցքայինների» մեծ թվով բժիշկներ երկարատև խորհրդատվությունից հետո կարողացել են համոզել Ազարին հետ կանգնել վիրահատվելու մտքից։ Մասնագետները կարծում են, որ տվյալ դեպքում լավագույն տարբերակը կոնսերվատիվ բուժումն է։ Ազարը համոզված է, որ հենց կոճի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկոն» արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվեց «Չելսիին» (առաջին խաղում պարտվել էր 0։1 հաշվով) և լքեց մրցաշարը։ Այդ հանդիպման շուրջ իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն․ «Երկու խաղերի արդյունքում «Չելսին» արժանի էր հաղթանակի։ Առաջին խաղը համեմատաբար հավասար պայքարում ընթացավ, սակայն այսօր «Չելսին» ավելի լավն էր և արժանի էր հաղթանակի։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկոն» արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվեց «Չելսիին» (առաջին խաղում պարտվել էր 0։1 հաշվով) և լքեց մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, մադրիդյան ակումբի՝ ՉԼ-ն այդքան վաղ փուլում լքելու պատճառով «Բարսելոնան» զրկվեց 2 մլն եվրո բոնուսից, որը նախատեսված էր Լուիս Սուարեսի պայմանագրով։ Ուրուգվայցին կատալոնական ակումբից «մատրասայինների» ճամբար էր տեղափոխվել […]
Ավելին
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն հայտնվել է իսպանական երկու գրանդների՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է As-ը, «Մադրիդն» արդեն մեկ տարի է, ինչ հետևում է ֆրանսիացու խաղին։ Ակումբը պատրաստ էր գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, սակայն նա վնասվածք ստացավ, որի պատճառով «ցլերի» կազմում բաց թողեց 37 հանդիպում։ Միևնույն ժամանակ, «Բարսելոնայում» կարծում են, որ Կոնատեն […]
Ավելին
1 2 3 4 5 6 14

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023