Ռոբերտո Մարտինես․ «Ազարը կդառնա Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստ»

Ռոբերտո Մարտինես․ «Ազարը կդառնա Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստ»

21/03/2021 - 15:35

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է «Ռեալի» վինգեր Էդեն Ազարի վնասվածքի մասին․

«Կարծում եմ Ազարը երկար, երկար, երկար ճանապարհ ունի անցնելու մինչ Եվրոն։ Նրա վնասվածքների հարցը շատ ավելի վաղ կլուծվի, քան Եվրոն կսկսվի, սակայն հարցի պատասխանը մենք կստանանք, երբ Ազարը կսկսի օրեցօր վերականգնվել վնասվածքից։

Մենք «Ռեալի» հետ կոնֆլիկտ չունենք։ Ազարը կդառնա Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստ։ Նախկինում նա երբեք նման վնասվածքներ չեր ստանում, սա ինչ-որ նոր բան է՝ իսկական շոկ։

Որոշակիություն չկա, սակայն ես վստահ եմ, որ կկարողանանք տեսնել լավագույն Ազարին մինչև Եվրոյի սկիզբը»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնեք, որ մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո Ազարին հանգիստ չեն տալիս վնասվածքները։ Նա համոզված է, որ հենց կոճի պատճառով իրեն հանգիստ չեն տալիս մկանային վնասվածքները։

Բելգիացին որոշել էր վիրահատվել, սակայն «սերուցքայինների» բուժանձնակազմը կարողացավ մտափոխել նրան։ Որոշում կայացվեց նախընտրել կոնսերվատիվ բուժման տարբերակը։ Վերջնական բուժման համար ժամանակ չի նշվում։

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերի հաշվարկով Էդեն Ազարը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 14 անգամ՝ դառնլով 3 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023