Զիդան․ «Ես ուրախ եմ, որ Բենզեմային չեն հրավիրում Ֆրանսիայի հավաքական»

Զիդան․ «Ես ուրախ եմ, որ Բենզեմային չեն հրավիրում Ֆրանսիայի հավաքական»

21/03/2021 - 17:44

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ հաղթանակից հետո (3։1) «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է վերջին շրջանում թիմի մրցելույթների մասին՝ անդրադառնալով նաև հարձակման առաջատար Կարիմ Բենզեմային, ով նախորդ 6 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ․

«Պետք է շարունակել այսպես․ վերջին ժամանակահատվածում լավ հանդիպումներ շատ ունեցանք։ Մենք մրցաշարերի վճռորոշ փուլում ենք։ Թիմը լավ ֆիզիկական պատրաստվածություն է ձեռքբերել և այս վճռական փուլը մենք շատ լավ ենք անցկացնում։

Ինչպե՞ս հասկանալ, որ Բենզեման չի միանում հավաքականին․ շատերը չեն հասկանում դա, քանի որ նա մեծ աշխատանք է կատարում։ Որպես «Ռեալի» մարզիչ՝ ես ուրախ եմ, որ Բենզեմային չեն հրավիրում Ֆրանսիայի հավաքական»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ինչպես գիտեք, Կարիմ Բենզեման Մաթյո Վալբուենայի հետ կապված սեքսուալ սկանդալից հետո այլևս չի հրավիրվում Ֆրանսիայի հավաքական։ Բենզեման վերջին անգամ Ֆրանսիայի հավաքականի դեմ որևէ հանդիպման մասնակցել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում դաշտում անցկացրեց 81 րոպե։ Այդ խաղում «եռագույնները» հաղթեցին 4։0 հաշվով, իսկ ինքը՝ Բենզեման դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Բենզեման, ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 81 հանդիպում՝ դառնալով 27 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների կազմում բոլոր խաղերի հաշվարկով Կարիմ Բենզեման մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023