Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե որքանով է հավանական համարում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «սերուցքայինների» ճամբար․ «Դա, իհարկե, հնարավոր է․ Կրիշտիանուն հիացնում է։ Մենք գիտենք, թե նա ինչպիսի ֆուտբոլիստ է և գիտակցում ենք, թե ինչեր է արել «Ռեալի» համար, սակայն հիմա Ռոնալդուն «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է, ինչը պետք է հարգել։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ մրցաշարի հետնապահ «Ուեսկայի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին, ում համար այդ խաղը 767-րդ էր ակումբային կարիերայում (այդ արդյունքով նա կրկնեց թիմի լեգենդներից Խավիի ցուցանիշը), դարձավ նաև դուբլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացին եվրոպական թոփ 5 առաջնությունների շրջանակում […]
Ավելին
«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը պատասխանել է այն հարցին, թե որն է իր համար ավելի հեշտ՝ դրիբլինգի դիմելը, թե գոլ խփելը․ «Ինձ դուր է գալիս դրիբլինգի դիմել։ Ինձ համար ավելի հեշտ է դրիբլինգի դիմելը, քան գոլ խփելը։ Ես ավելի լավ եմ կողմնորոշվում դրիբլինգի ժամանակ և գիտեմ, որ շատ լավն եմ մեկը մեկի դիմաց խաղալիս։ Բանն այն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց վտանգավոր գոտու հարևանությամբ գտնվող «Էլչեին»։ Հանդիպման առաջին կեսն ամբողջությամբ անցավ «արքայական» ակումբի վերահսկողությամբ։ Զինեդին Զիդանի թիմն ուներ շոշափելի տարածքային առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 59%-ը։ Բացի դրանից, «Ռեալի» ֆուտբոլիստները 7 անգամ հարվածեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն նրանց դիպուկությունն էր պակասում, քանի որ այդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշին ձեռքբերելու տարբերակներ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակները» վաղուց համարվում են 21-ամյա ֆուտբոլիստի տաղանդի երկրպագուն։ Հայտնի է, որ «Սիթին» ցանկացել է գնել պորտուգալացու տրանսֆերային իրավունքները դեռևս այն ժամանակ, երբ վերջինս համարվում էր «Բենֆիկայի» ֆուտբոլիստ։ Մանկունյական ակումբը մի քանի անգամ երրորդ անձի միջոցով հետաքրքվել է, թե ինչպես […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի ապագան դեռևս շարունակվում է անորոշ մնալ։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացին դեռևս չի շտապում նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ և, ամենայն հավանականությամբ, սույն թվականի հունիսի 30-ից կդառնա ազատ գործակալ և կարող է տեղափոխվել ցանկացած այլ ակումբ անվճար։ Հայտնի է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում «կապտանռնագույնների» ճամբարում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն , ամենայն հավանականությամբ, կլքի թուրինյան ակումբի շարքերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես հաղորդում է As-ը, պորտուգալացին շատ է ցանկանում վերադառնալ «Ռեալ»։ Բանն այն է, որ 36-ամյա հարձակվողը ցանկանում է ևս մեկ անգամ նվաճել ՉԼ-ի գավաթը։ Հայտնի է, որ Կրիշտիանուն հետևում է «Ռեալի» շուրջ իրադարձություններին և կարծում է, որ մադրիդյան ակումբի ներկայիս […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի վինգեր Էդեն Ազարի մասին, ով արդեն ապաքինվել է վնասվածքից և, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Լա լիգայի 27-րդ տուրի «Էլչեի» դեմ տնային հանդիպմանը․ «Ես տեսնում եմ, որ նա ֆիզիկապես լավ է պատրաստված, ինչը շատ կարևոր է։ Հոգեբանորեն նա նույնպես պատրաստ է։ Էդենը հաղթահարեց բոլոր խնդիրները․ հիմա նրա հետ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է ՊՍԺ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների՝ Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի՝ «սերուցքայինների» կազմ հավանական տեղափոխության մասին․ «Ես կցանկանայի, որ նրանք երկուսն էլ տեղափոխվեին «Ռեալ», սակայն եթե պետք է ընտրություն կատարել երկուսի միջև, ապա այս պահին ավելի հեշտ է Հալանդի տրանսֆերն իրականացնել։ Մբապեի հետ կապված խնդրի ֆինանսական մասն ավելի բարդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է  Cadena SER պարբերականը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է կատալոնական ակումբի ղեկին տեսնել Յուլիան Նագելսմանին, ով այս պահին գլխավորում է «Լայպցիգը»։ Հաղորդվում է, որ Լապորտան հարգանքով է վերաբերվում «բլաուգրանասի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, սակայն ֆուկցիոներին ավելի շատ հետաքրքրում են այլ մասնագետներ, մասնավորապես` Նագելսմանը։ Ամեն դեպքում, Կումանը կմնա «կապտանռնագունների» ղեկին, եթե թիմը […]
Ավելին
1 3 4 5 6 7 14

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023