«Մանչեսթեր Յունայթեդը» 96 տարվա վաղեմության վատագույն ցուցանիշ է կրկնել 📸
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 0:4 հաշվով պարտվել է «Բրենթֆորդին» և 96 տարվա վաղեմության վատագույն ցուցանիշ կրկնել, հայտնում է Opta-ն։
«Կարմիր սատանաները» ներքին առաջնությունում արդեն 12 անընդմեջ խաղում չեն կարողանում դարպասն անառիկ պահել։ Դա ակումբի պատմության մեջ վատագույն ցուցանիշի կրկնությունն է։
Նման դեպք գրանցվել էր նաև 1930/31 մրցաշրջանի մեկնարկային խաղերում, երբ «Յունայթեդը» 12 անընդմեջ պարտություն էր կրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm