Իվուի գոլը և ասիստն ու «Ռուբինի» խոշոր հաշվով հաղթանակը 🎥
Իվուի գոլը և ասիստն ու «Ռուբինի» խոշոր հաշվով հաղթանակը 🎥
29/11/2026 - 11:20

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ռուբինը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Ակրոնին»։

Տանտերերից տպավորիչ հանդիպում է անցկացրել Ուգոչուկվու Իվուն։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն իր ծննդյան 27-րդ տարեդարձի օրը գոլ և ասիստ է գրանցել։

Իվուն 6-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, իսկ 17-ին օգնել է աչքի ընկնել Ուլվի Բաբաևին։ Նա ընթացիկ մրցաշրջանում առաջին արդյունավետ գործողություններն է կատարել։

«Ակրոնից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան` Կառլեն Հովհաննիսյանը։

«Ռուբինը» 24 միավորով 6-րդն է, «Ակրոնը»` 12 միավորով 15-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026