Բենզեման տպավորիչ ցուցանիշ է գրանցել Ռեալի կազմում

Բենզեման տպավորիչ ցուցանիշ է գրանցել Ռեալի կազմում

21/03/2021 - 16:55

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Ռեալը» 3։1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։ Այդ խաղում «սերուցքայինների» հարձակման առաջատար Կարիմ Բենզեման դուբլ գրանցեց իր անվան դիմաց։

Ինչպես տեղեկացնում է MisterChip-ը, այդ խաղում ֆրանսիացին իսպանիայի առաջնության շրջանակում խփեց իր 185-րդ և 186-րդ գոլերը «արքայական» ակումբի կազմում։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սանտիլիանային, ում ակտիվում նույնպես 186 գնդակ կա և Լա լիգայի շրջանակում ակումբի ռմբարկուների պայքարում բարձրացավ 4-րդ հորիզոնական։

Այս պահին Պրիմերայի շրջանակում մադրիդյան ակումբի ռմբարկուների շարքում Բենզեմայից ավելի շատ գնդակ են խփել միայն Ալֆրեդո Դի Ստեֆանոն (216 գոլ), Ռաուլը (228 գոլ) և Կրիշտիանու Ռոնալդուն (311 գոլ)։

Ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների կազմում բոլոր խաղերի հաշվարկով Կարիմ Բենզեման մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Այդ գոլերից 17-ը նա խփել է Լա լիգայի շրջանակում և առաջնության լավագույն ռմբարկուների շարքում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն Լուրս Սուարեսին («Ատլետիկո» 18 գոլ) և Լեո Մեսսիին («Բարսելոնա» 21 գոլ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023