Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, ամռանը չի լքի Իսպանիայի մայրաքաղաքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը երկար ժամանակ որևէ առաջարկ չի ստացել խաղացողի վերաբերյալ։ Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, որ «Նյուքասլը» պատրաստ է ձեռք բերել ուելսցի հարձակվողին, սակայն մինչև այժմ որևէ առաջարկով հանդես չի եկել։ Հիմնական պատճառներից մեկը, որ «Նյուքասլը» դեռևս որևէ առաջարկով […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, հաջորդ մրցաշրջանում հնարավորություն կստանա «արքայական» ակումբի մարզչական շտաբի կողմից։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, 21-ամյա նորվեգացի կիսապաշտպանը մտնում է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերում։ Այս ամառ նրան հետ կկանչեն վարձակալությունից և հաջորդ մրցաշրջանում կտարամդրեն բավարար խաղաժամանակ։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր կուռքերի մասին․ «Փորձում եմ նմանվել երկու հոգու։ Առաջինը Զինեդին Զիդանն է, քանի որ նվաճումների է հասել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Երկրորդը Կրիշտիանու Ռոնալդուն է, ով շատ բան է հաղթել, սակայն նույնիսկ մեծ հաղջողություններից հետո նա շարունակում է մնալ հաղթող։ Այդ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հետքն են թողել ֆուտբոլում։ Ես […]
Ավելին
Squawka պարբերականը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության գլխավոր մարզիչների լավագույն տասնյանկը։ Ըստ պարբերականի՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ է ճանաչվել «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Զիդանը տասնյակի ամենաերիտասարդ մասնագետն է, սակայն արդեն հասցրել է երեք անգամ նվաճել բաղձալի գավաթը։ Զիդանը 2016-18 թվականներին «արքայական» ակումբի ղեկին երեք անգամ անընդմեջ դարձել է ՉԼ գավաթակիր։ Երկրորդը «Մանչեսթեր Սիթիի» […]
Ավելին
Squawka պարբերականը հրապարակել է 21-րդ դարում կայացած Չեմպիոնների լիգայի բոլոր եզրափակիչներում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված լավագույն ֆուտբոլիստների քսանյակը։ Ցանկում հայտնվել են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր ճանաչվել են եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Ըստ աղբյուրի՝ 21-րդ դարի ՉԼ եզրափակիչների լավագույն ֆուտբոլիստ ճանաչվածներից լավագույնը «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին է, ով 2010/11 մրցաշրջանում կատալոնական ակումբի հետ նվաճել է բաղձալի գավաթը՝ […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Մադրիդում խախտել է ինքնամեկուսացման կանոնները։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, 47-ամյա մասնագետը մայրաքաղաքից մեկնել է իր ամառանոց, որը գտնվում է Մադրիդի արվարձանային գյուղերից մեկում։ Այդ ամառանոցը Զիդանը ձեռք է բերել մոտ մեկ տարի առաջ։ Եթե ոստիկանությանը հաջողվի ապացուցել Զիդանի մեղավորությունը, ապա նա ստիպված կլինի վճարել 1500 եվրո տուգանք։ Նշվում է, որ […]
Ավելին
«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե «Յուվենտուսում» աշխատելու տարիներինն Զինեդին Զիդանը փոխել իր պատկերացումները ֆուտբոլի վերաբերյալ․ «Զիդանի հետ ես փորձում էի փոխել մարտավարական պատկերացումներս։ Զիդանն առաջին խաղացողն էր, ով ինձ հնարավորություն տվեց փոխել համակարգը և խաղալ այլ կերպ։ «Յուվենտուսում» անցկացրած առաջին մրցաշրջանում ես օգտագործում էի 3-4-1-2 սխեման, ինչի […]
Ավելին
«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել աշխարհահռչակ իտալացի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինյան ակումբը ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային, ով դժգոհ է իր կարգավիճակից «Մանչեսթեր Յունայթեդում»։ 2016 թվականին ֆրանսիացի կիսապաշտպանը այդ պահին ռեկորդային 105 մլն եվրոյի դիմաց «ծեր սենյորայի» կազմից տեղափոխվեց «կարմիր սատանաների» շարքերը։ Նախորդ ամառվանից կիսապաշտպանը բացեիբաց հայտարարում է, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, և […]
Ավելին
«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլի Սանյոլը Sport1-ին տված հարցազրույցում պատմել է, որ ԱԱ-2006 թվականի եզրափակիչում պատրվելուց հետո Ֆրանսիայի հավքաքականի բոլոր ֆուտբոլիստները տրամադրված են եղել Զինեդին Զիդանի դեմ։ Հիշեցնենք, որ այդ խաղում Ֆրանսիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով պարտվել է Իտալիայի հավաքականին, իսկ Զինեդին Զիդանը հանդիպման 110-րդ րոպեին Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար հեռացվել է […]
Ավելին
Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականը «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի՝ Չեմպիոնների լիգայի 2001/02 մրցաշրջանի եզրափակչում «Բայերի» դեմ խփած գնդակը ճանաչել է մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն գոլ։ Այդ օրը «Ռեալը» հաղթեց 2։1 հաշվով։ Հանդիպման 45-րդ րոպեին Ռոբերտո Կառլոսի բարձրից փոխանցումից հետո ֆրանսիացի կիսապաշտպանը ձախ ոտքի մեկ հպումով կատարած հարվածով դարձավ անհավանական գոլի հեղինակ։ Երկրորդը «Ֆիորենտինայի» նախկին […]
Ավելին
1 12 13 14 15 16 19

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023