Զիդանն ու Գվարդիոլան խաղից հետո 15 րոպե զրուցել են📷

Զիդանն ու Գվարդիոլան խաղից հետո 15 րոպե զրուցել են📷

08/08/2020 - 11:41

Երեկ՝ օգոստոսի 7-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Ռահիմ Սթերլինգի և Գաբրիել Ժեզուսի գոլերի շնորհիվ 2։1 հաշվող հաղթեց «Ռեալին»՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։ «Արքայական» ակումբի միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման, իսկ ընդհոնուր դիմակայության եղավ 4։2։

Խաղից հետո, երբ երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ ուղևորվեցին հանդերձարան, ակումբների գլխավոր մարզիչներ Պեպ Գվարդիոլան և Զինեդին Զիդանը մնացին խաղադաշտում՝ զրուցելով մոտ 15 րոպե։

Լեգենդար մասնագետներն, ըստ երևույթին, քննարկել են հանդիպումը, մասնավորապես՝ Ռաֆայել Վարանի թույլ տված սխալները։ Հիանալի դրվագ է ստացվել։

Այդ զրույցից հետո Պեպ Գվարդիոլան ուղևորվել է մամուլի ասուլիսների սրահ, որտեղ լրագրողների ներկայությամբ խոսել է այդ զրույցի մասին․

«Ես նրա շնորհավորում էի Լա լիգայի չեմպիոնության կապակցությամբ։ Խոսում էինք մեր ընտանիքներից։ Հուսով եմ՝ մեկ օր մենք կընթրենք միասին՝ խոսելով ամեն ինչից»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023