Բեյլի գործակալ․ «Լավագույնները  վարձակալությամբ  հանդես չեն գալիս․ նա չի հեռանա Ռեալից»

Բեյլի գործակալ․ «Լավագույնները վարձակալությամբ հանդես չեն գալիս․ նա չի հեռանա Ռեալից»

21/07/2020 - 17:52

«Ռեալի» և Ուելսի հավաքականի վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնթեը խոսել է իր հաճախորդի ապագայից․

«Գարեթի հետ ամեն ինչ կարգին է․ նա «Ռեալի» հետ դեռևս երկու տարվա պայմանագիր ունի և նրան դուր է գալիս Մադրիդում բնակվելը։ Նա որևէ տեղ չի պատրաստվում հեռանալ։

Բեյլը «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստից չի տարբերվում, սակայն որոշողը Զինեդին Զիդանն է; Այն փաստը, որ ներկա պահին Բեյլը չի հայտնվում «Ռեալի» մեկնարկային կազմում, մեծ կորուստ է, սակայն նա չի պատրաստվում հեռանալ ակումբից։

Պարոն Զիդանը հիանալի մարզիչ է, իսկ նրանց միջև ատելություն չկա․ պարզապես ֆրանսիացի մասնագետը նրան դուրս չի բերում մեկնարկային կազմում։

Բեյլը թքնաջան աշխատում է ամեն օր։ Նա մտադիր է Ուելսի հավաքականի հետ 2021 թվականին մասնակցել Եվրո-2020-ին և մշտապես ցանկանում է օգնել իր հավաքականին։

Բեյլն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, իսկ լավագույնները վարձակալությամբ հանդես չեն գալիս»,- Բարնեթի խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը 2019 թվականի ամռանը մոտ էր չինական ակումբներից մեկը համալրելուն, սակայն վերջին պահին տրանսֆերը մտավ փակուղի, իսկ ուելսցի հարձակվողը մնաց «Ռեալում»։ Բեյլն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023