Ալավեսը խոշոր անակնկալ է մատուցում Մադրիդում 🎥

Ալավեսը խոշոր անակնկալ է մատուցում Մադրիդում 🎥

29/11/2020 - 02:03

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակի միջնամասում ընթացող «Ալավեսի» դեմ։

Բասկյան ակումբին հաջողվեց բավականին լուրջ անակնկալ մատուցել և հաղթել 1:2 հաշվով։

Հանդիպման հենց մեկնարկից զգացվեց, որ «Ռեալի» համար ծանր հանդիպում է սպասվում, քանի որ արդեն 4-րդ րոպեին Նաչոն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչի արդյուքնում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացեց Լուկաս Պերեսը։

Խփած գոլից հետո էլ «Ալավեսի» ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, քան «Ռեալի» ֆուտբոլիստները՝ հավասարեցնելուն։ Բաց թողած գոլից հետո «արքայական» ակումբի ֆուտբոլիստները փորձեցին ճնշում գործադրել մրցակցի դարպասի ուղղությամբ, ինչն էլ հանգեցնում էր նրան, որ «Ալավեսի» ֆուտբոլիստները սուր հակագրոհների էին նետվում։

Հանդիպման 49-րդ րոպեին Տիբո Կուրտուան պարզապես գոլ նվիրեց մրցակցին՝ գնդակը փոխանցելով իր առջև կանգնած Խոսելուին, ով էլ արդեն գրավեց դատարկ դարպասը։

Երկրորդ գոլից հետո էլ Պաբլո Մաչինի սաները շատ ավելի մոտ էին երրորդ գնդակը խփելուն, սակայն նույն Լուկաս Պերեսը 2-3 անգամ չկարողացավ հաղթող դուրս գալ Կուտրուայի հետ մենապայքարում։

Մադրիդյան ակումբն էլ խաղավարտին մոտ միայն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ 85-րդ րոպեին տուգանային հարվածի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում Կազեմիրոն հաշիվը դարձրեց 1։2։

Խաղի ամենավերջում էլ Իսկոն քիչ մնաց կարևոր միավոր փրկեր Զենդին Զիդանի թիմի համար, սակայն իսպանացի կիսապաշտպանի հեռահար հարվածը շոշափեց դարպասաձողին և մի փոքր բարձր ընթացավ։

Այսպիսով, «Ալավեսը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ և վաստակած 13 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Ռեալը» 17 միավորով 4-րդն է։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023