Պերեսը պատրաստ է անժամկետ պայմանագիր առաջարկել Զիդանին

Պերեսը պատրաստ է անժամկետ պայմանագիր առաջարկել Զիդանին

21/07/2020 - 13:14

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհ է ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքից, ում գլխավորությամբ «արքայական» ակումբն ընթացիկ մրցաշրջանում նվաճեց Լա լիգայի չեմպիոնությունն ու Իսպանիայի սուպեր գավաթը։

Ինչպես տեղեկացնում է  OK Diario-ի տնօրեն Էդուարդո Ինդան, «արքայական» ակումբի ղեկավարը պատրաստ է ֆրանսիացի մասնագետին անժամկետ պայմանագիր առաջարկել՝ ընդլայնելով նրա լիազորությունները։

Պերեսի կարծիքով, Զիդանը կարող է «Ռեալի» համար այնպիսի հաջողակ մարզիչ դառնալ, ինչպիսն Սըր Ալեքս Ֆերգյուսոնն էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար, ով «կարմիր սատատաների» ղեկին եղել է 26 տարի։

Նշենք, որ Զիդանի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023