«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին ապաքինվել է ազդրի մկանային վնասվածքից, հայտնում է Diaro Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` 21-ամյա ֆուտբոլիստը մարտի 28-ին խոտածածկի վրա անհատական մարզում է անցկացրել, սակայն «բլաուգրանայի» մարզչական շտաբը դեռ չի ցանկանում ռիսկի դիմել։ Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև Լա լիգայի 30-րդ տուրում կայանալիք «Լաս Պալամասի» դեմ հանդիպումը։ Ամեն դեպքում, սպասվում է, […]
Ավելին
«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել կիսապաշտպանությունը։ Diario Sport-ը գրում է, որ «բլաուգրանան» մտադիր է պայմանագիր առաջարակել «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինիոյին։ Իտալիան ներկայացնող բրազիլացի ֆուտբոլիստի ու «զինագործների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման հարցում կողմերը դեռ բանակցություններ չեն սկսել։ 32-ամյա ֆուտբոլիստի խաղաոճը դուր է գալիս «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուին։ […]
Ավելին
«Բարսելոնայում» մտադիր են շարունակել համագործակցությունը Խավիի հետ` չնայած նա պատրաստվում է հեռանալ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Marca-ն գրում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է Խավիին առաջարկել գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո դառնալ ակումբի հիմնադրամի դեսպանը։ 44-ամյա մասնագետը սույն թվականի հունվարին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Լապորտան […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբի վինգեր Լամին Յամալի վերաբերյալ 200 մլն եվրո արժողությամբ տրանսֆերային առաջարկ է մերժել. «Մենք առաջարկ էինք ստացել այնպիսի խաղացողի համար, ինչպիսին Յամալն է։ Պատրաստ էին վճարել 200 միլիոն եվրո, սակայն մենք ասացինք` ո՛չ։ Մենք հավատում ենք այդ տղայի խաղային որակներին ու մարզական տեսլականին։ Մենք առաջարկներ ենք ստացել նաև […]
Ավելին
Սենեգալի հավաքականը մարտի 22-ին Ֆրանսիայի Ամյեն քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Գաբոնի հետ` հաղթելով 3:0 հաշվով։ Սենեգալցիների կազմում նորամուտը նշեց «Բարսելոնայի» 19-ամյա կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն, ով 44-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Ֆայեն հանդես է գալիս «Բարսելոնայի» երիտասարդական թիմի կազմում և 2023/24 մրցաշրջանում 24 խաղում խփել է 3 գոլ։ […]
Ավելին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք դիմակայության մասին. «Գրեթե պարզ էր, որ մենք իսպանական թիմի դեմ ենք խաղալու։ Երկար տարիներ եղել եմ «Բարսելոնայի» երկրպագու, սակայն այժմ ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ թիմը դուրս գա կիսաեզրափակիչ։ «Բարսելոնայի» քանի՞ խաղացող կլիներ ՊՍԺ-ի մեկնարկային կազմում։ Տեր Շտեգենը, Արաուխոն, Կունդեն, Դե […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին Լա լիգայի առաջիկա երկու խաղերում չի կարող իր թիմի խաղը ղեկավարել տեխնիկական գոտուց։ El Partidazo de COPE-ն գրում է, որ 29-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդի» դեմ արտագնա խաղում (3:0) ստացած կարմիր քարտի պատճառով 44-ամյա մասնագետը որակազրկվել է երկու խաղով։ Խավին մադրիդյան ակումբի դեմ խաղում երկու րոպեում երկու դեղին քարտ էր ստացել գլխավոր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատախսան հանդիպումներից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում սկսվեց` պարզելու մրցաշարի գլխավոր ֆավորիտին։ Ըստ հարցման մասնակիցների` մրցաշարի գլխավոր ֆավորիտները հետևյալն են. Հիշեցնեք, որ մրցաշարի 1/4 եզրափակիչում կայանալու են հետևյալ դիմակայությունները. «Արսենալ» – «Բավարիա» «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» ՊՍԺ – «Բարսելոնա» «Ատլետիկո Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ» Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կայանալու են […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին. «Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, և ես ուրախ եմ, որ դարձա մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, սակայն կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե մենք ավելի թեթև գործեինք դաշտում։ Մենք ցանկանում ենք […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Թերևս «Բարսայի» ամենաամբողջական խաղն էր։ Մենք լավ հանդիպում անցկացրինք։ Լևանդովսկին, Ֆերմինն ու Ֆելիքսը շատ ակտիվ էին գործում։ Հիանալի էինք ներխուժում ազատ տարածությունները։ Կատարյալ հանդիպում էր «Բարսելոնայի» մեթոդաբանության և խաղային փիլիսոփայության առումով։ […]
Ավելին
1 2 3 4 5 6 287

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023