Ռոդրի. ««Բարսելոնա»» տեղափոխվելը երազանք էր» 🎥
Ռոդրի. ««Բարսելոնա»» տեղափոխվելը երազանք էր» 🎥
18/08/2026 - 18:09

Ռոդրին Բարսելոնա ժամանելուց հետո կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Լարված օրեր էին, բայց շատ երջանիկ եմ, որ ամեն ինչ հարթվեց։ Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։

Ինձ համար «Բարսելոնա» տեղափոխվելը երազանք էր։ Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ հանդիպել թիմակիցներիս, որոնցից շատերին արդեն ծանոթ եմ։

Այժմ ժամանակն է եկել ներդնել բոլոր ուժերը` Չեմպիոնների լիգան ու մյուս բոլոր մրցաշարերը հաղթելու համար»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը։

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 60 միլիոն եվրոյով կտեղափոխվի «Բարսելոնա»։ Մանկունիական գրանդը հետագայում ևս 16 միլիոն եվրո էլ կարող է բոնուս ստանալ։

30-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է ստորագրել «Բլաուգրանայի» հետ, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։

Իսպանիայի հավաքականի ավագը «Սիթիում» հանդես էր գալիս 2019թ. հուլիսից, 298 խաղում խփել է 28 գոլ, կատարել 32 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026