Here we go! Ռոդրին կտեղափոխվի «Բարսելոնա» 📸
«Բարսելոնան» ձեռք կբերի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբերն ամբողջական համաձայնության են հասել տրանսֆերի հարցում։
30-ամյա ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» հետ պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի տվյալներով` կատալոնական գրանդը «Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկրի տեղափոխության համար «Քաղաքաբնակներին», բոնուսները ներառյալ, կվճարի ընդհանուր 76,5 միլիոն եվրո։
Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2019թ. հուլիսից, 298 խաղում գրանցել է 28 գոլ ու 32 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml