Here we go! Ֆերան Տոռեսը կփոխի ակումբային գրանցումը 📸
Here we go! Ֆերան Տոռեսը կփոխի ակումբային գրանցումը 📸
13/08/2026 - 23:32

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռսսը կտեղափոխվի «Պարի Սեն-Ժերմեն», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. փարիզյան գրանդն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 50 միլիոն եվրոյով։

26-ամյա ֆուտբոլիստը ցանկացել է տեղափոխվել միայն ՊՍԺ-ն ու օգոստոսի 12-ից չի մասնակցում «Բարսելոնայի» մարզումներին։

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` Տոռեսը «Պարի Սեն-Ժերմենի» հետ պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։

Տոռեսը կատալոնական գրանդում հանդես էր գալիս 2022թ. հունվարից, 207 խաղում խփել է 65 գոլ, կատարել 23 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026