«Մանչեսթեր Սիթիի» արդեն նախկին կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան, մեծ հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են, որոնք պայմանագիր են համաձայնեցրել, որը կսպառվի մինչև 2028թ. հուլիսի 1-ին։ Համաձայնագիրը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Պորտուգալացի ֆուտբոլիստը «Բլաուգրանային» կմիանա ազատ գործակալի կարգավիճակում։ 31-ամյա Սիլվան մանկունիական գրանդում հանդես էր գալիս 2016թ. հուլիսից, 460 […]
Ավելին
«Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնը կարիերան կշարունակի «Բարսելոնայում», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական հանաձայնության են հասել։ «Բլաուգրանան» անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 80 միլիոն եվրո։ 25-ամյա երզրայինը կատալոնական գրանդի պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Գորդոն արդեն այս շաբաթ կմեկնի Բարսելոնա` բուժզննում անցնելու և պայմանագիրը կնքելու համար։ Վինգերն ավարտված մրցաշրջանի […]
Ավելին
29 ակումբ նվաճել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին որակավորվել են «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Վիլյառեալը», «Ատլետիկո Մադրիդը», «Բետիսը» (բոլորը` Իսպանիա), «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Ասթոն Վիլան» (բոլորը` Անգլիա), «Ինտերը», «Նապոլին», «Ռոման», «Կոմոն» (բոլորը` Իտալիա), «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «Լայպցիգը», «Շտուտգարտը» (բոլորը` Գերմանիա), ՊՍԺ-ն, «Լանսը», «Լիլը» (բոլորը` Ֆրանսիա), «Պորտուն», «Սպորտինգ Լիսաբոնը» (երկուսն […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա), Ժոան Գարսիա («Բարսելոնա»)։ Պաշտպաններ` Պաու Կուբարսի, Էրիկ Գարսիա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Մարկ Կուկուրելիա («Չելսի», Անգլիա), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր», Գերմանիա), Էմերիկ Լապորտ («Ատլետիկ Բիլբաո»), Մարկ Կուբիլ, Մարկոս Լյորենտե (երկուսն էլ` «Ատլետիկո Մադրիդ»), […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Բարսելոնան» «Մեստալիա» ստադիոնում 1:3 հաշվով պարտվեց «Վալենսիային»։ «Բլաուգրանայից» հաշիվը բացեց ակումբից հեռացող հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որին «Չղջիկները» պատասխանեցին Խավի Գեռայի, Լուիս Ռիոխայի ու Գվիդո Ռոդրիգեսի գոլերով։ Կատալոնական գրանդը 94 միավորով գրավեց առաջին տեղը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը դեռ 35-րդ տուրից հետո էր ապահովել չեմպիոնությունը։ «Վալենսիան» 49 միավորով զբաղեցրեց 9-րդ […]
Ավելին
Լեգենդար, նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան մարզչական կարիերա կսկսի, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 42-ամյա մասնագետը կնշանակվի Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ լիգան ներկայացնող «Գալֆ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Ինիեստայի ֆուտբոլային կարիերայի վերջին ակումբը հեղել է հենց ԱՄԷ-ում։ Նա 2023/24 մրցաշրջանում հանդես է եկել «Էմիրեյթս Քլաբում»։ «Գալֆ Յունայթեդն» ավարտվող մրցաշրջանում ԱՄԷ-ի երկրորդ լիգայի 26 խաղում 25 միավոր է […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Բորնմութի» դեմ խաղում (1:1) ոչ-ոքի գրանցելուց հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարիերայի վատագույն ցուցանիշն է գրանցել։ Կատոլանացի մասնագետի առաջին անգամ որևէ ակումբի ղեկին չկարողացավ երկու տարի անընդմեջ դառնալ երկրի չեմպիոն։ «Սիթին» 55-ամյա մասնագետի գլխավորությամբ միայն 4-րդ անգամ չկարողացավ նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ 2019/20 և 2025/26 մրցաշրջաններում ակումբը […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Ժոաո Պեդրոն ուզում է տեղափոխվել «Բարսելոնա», հաստատում է Mundo Deportivo-ն։ Բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնական գրանդը համալրելու գլխավոր թեկնածուներից է։ «Բլաուգրանան» նրան դիտարկում է հարձակման գիծն ամրապնդելու համար։ 24-ամյա հարձակվողը տեղյակ է, որ «կապտանռնագույնների» մարզական տնօրեն Դեկուն արդեն մի քանի շաբաթ է բանակցում է իր գործակալի հետ։ Հավանական գործարքը, մեծ հավանականությամբ, կարժենա մոտ 100 միլիոն […]
Ավելին
«Բարսելոնան» ու ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը երկարաձգել են պայմանագիրը, հայտնում է կատալոնական գրանդի մամուլի ծառայությունը։ Կողմերի համաձայանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ «Բլաուգրանան» գերմանացի մասնագետի գլխավորությամբ հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 116 խաղում տարել է 88 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, երկուական անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն ու երկրի Սուպերգավաթակիր, մեկ […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն գարշապարի ոսկորի կոտրվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի։ As-ի տվյալներով` Լոպեսի ապաքինունը կտևի 2 ամիս։ Նա վնասծաքի պատճառով Իսպանիայի ազգային հավաքականի կազմում չի մասնակցի ԱԱ-2026-ին։ Իսպանացի ֆուտբոլիստն ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 48 խաղում խփել է 13 գոլ, կատարել 17 ասիստ։ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026