Սեպտեմբերի 16-ին «Բարսելոնան» «Յոհան Կրոյ Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Ժիրոնայի» դեմ՝ հաղթելով 3։1 հաշվով։ Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Լեո Մեսսին։ Հատկապես տպավորիչ ստացվեց արգենտինացի ֆուտբոլիստի խփած առաջին գնդակը։ 44-րդ րոպեին Լեոն հայտնվեց հարձակման ձախ եզրում, որտեղ նրան շրջապատել էին մրցակցի մի շարք պաշտպաններ, սակայն Մեսսին իրեն չկորցրեց, պտտվեց և աջ […]
Ավելին
Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» ու «Լիոնը» Մեմֆիս Դեպայի տեղափոխության հարցում սկզբունքային համաձայոնւթյան է հասել, ինչի արդյունքում հոլանդացի հարձակվողը 30 մլն եվրոյի դիմաց կհամալրի կատալոնական ակումբի շարքերը, սակայն տրանսֆերի վերջնական ձևակերպումը, հնարավոր է, դեռևս ձգձգվի, ինչն ունի իր պատճառը։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով Telegraaf-ին, Լա լիգան այս տրանսֆերին […]
Ավելին
Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Կատալոնական ակումբն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, պաշտոնապես ներկայացրեց խաղացողին, ով նոր ակումբի կազմում հանդես կգա «8» համարի խաղաշապիկով։ 30-ամյա ֆուտբոլիստի և «Բարսայի» կազմի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։ Հիշեցնենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» փոխանակվեցին ֆուտբոլիստներով։ Պյանիչը համալրեց «բլաուգրանասի» շարքերը, իսկ Արթուրը՝ «բյանկոներիների»։ […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Բետո Յակեն մեկնաբանել է իր հաճախորդի ապագայի հետ կապված անորոշ հարցերը․ «Ես հանդիպում եմ ունեցել «Ինտերի» ղեկավարության հետ և մենք որևէ քննարկում չենք ունեցել Լաուտարոյի «Ռեալ» կամ «Բարսա» տեղափոխության հետ կապված։ Լաուտարոն միանշանակ մնալու է «Ինտերում»։ «Ռեալի» հետ երբեք բանակցություններ չենք վարել»,- Յակեի խոսքերը մեջբերում է AS-ը։ Ավելի վաղ տարբեր […]
Ավելին
«Բարսելոնան» ավելի ու ավելի է մոտեցել «Լիոնի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելուն։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով հոլանդական De Telegraaf պարբերականին, կատալոնական ակումբը մոտ օրերս ավարտին կհասցնի այս տրանսֆերը, քանի որ համաձայնության է հասել «Լիոնի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսան» 26-ամյա հոլանդացի հարձակվողի դիմաց ֆրանսիական ակումբին կվճարի 30 մլն եվրո, […]
Ավելին
«Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, եթե կատոլանական ակումբին հաջողվի վաճառել Նելսոն Սեմեդուի տրանսֆերը, ապա նարնք կփորձեն լոնդոնյան ակումբից վարձակալել Բելերինին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում նաև 25-ամյա իսպանացի պաշտպանի մշտական տեղափոխությունը հարազատ ակումբ։ Հեկտոր Բելերինը «Բարսելոնայի» մարզադպրոցի սան է, որտեղ անցկացրել է 2003-2011 թվականներին, ինչից հետո ընդամենը 500 […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է փորձեր ձեռնարկել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելու ուղղությամբ։ Բանն այն է, որ կատալոնական ակումբը հատուկ ծրագիր է մշակել հոլանդացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով  L’Équipe-ին, «կապտանռնագույնները» դեռևս չեն շտապում պաշտոնական առաջարկով հանդես գալ և ցանկանում են դա անել միայն տրանսֆերային պատուհանի վերջին օրերին․ այդ կերպ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն մեկնաբանել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեո Մեսսիի չկայացած տեղափոխությունը։ Արգենտինացի ֆուտբոլիստը նախորդ ամիս ցանկություն էր հայտնել հեռանալ ակումբից, ում տրանսֆերին, ըստ հավաստի աղբյուրների, ամենամոտը կանգնած են եղել հենց «քաղաքաբնակները»։ «Ես, իրոք, թքած ունեմ․ ինձ համար միևնույնն է։ Եթե Լեո Մեսսին տեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի», նա մեզ իրապես կօգներ, քանի որ նրան […]
Ավելին
Չնայած «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի ապագան դեռևս անորոշ է, սակայն հոլանդացի ֆուտբոլիստը կարծես թե ցանկանում է մնալ մերսիսայդյան ակումբի կազմում։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, սեպտեմբերի 9-ին Վեյնալդումը և ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննարկել են խաղացողի ապագան։ Կողմերը գոհ են մնացել հանդիպումից, իսկ գերմանացի մասնագետը հայտնել է, որ հույսեր է կապում 29-ամյա կիսապաշտպանի հետ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի նորեկ Միրալեմ Պյանիչը, ով վերջերս վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել է և սեպտեմբերի 11-ին՝ ուշ երեկոյան, ժամանել է Բարսելոնա և միացել նոր ակուբին։ Ֆուտբոլիստն այսօր միանալու է «բլաուգրանասի» մարզումային խմբին։ Հիշեցնենք, որ Միրալեմ Պյանիչն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում է համալրել «Բարսայի» շարքերը։ Կատալոնական ակումբը «Յուվենտուսին» խաղացողի դիմաց 60 […]
Ավելին
1 206 207 208 209 210 287

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023