ՈՒԵՖԱ -ն դադարեցրել է  Բարսայի, Ռեալի, Յուվեի դեմ  դատական հետաքննությունը

ՈՒԵՖԱ -ն դադարեցրել է Բարսայի, Ռեալի, Յուվեի դեմ դատական հետաքննությունը

28/09/2021 - 11:38

ՈՒԵՖԱ -ն պաշտոնապես դադարեցրել է դատական հետաքննությունը Սուպերլիգայի համահիմնադիրների` «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի» և «Յուվենտուսի» դեմ։

ՈՒԵՖԱ-ն ս/թ մայիսի 25-ին դատական գործընթաց սկսեց այդ ակումնների դեմ` կապված Սուպերլիգա ստեղծելու փորձերի հետ։ Այդ ակումբները կասկածվում էին ՈՒԵՖԱ-ի կանոնադրության մի շարք դրույթներ խախտելու համար և նրանց սպառնում էր եվրագավաթային մրցաշարերի մասնակցությունից զրկում։

Այդ գործընթացն սկսելուց 3 ամիս անց ՈՒԵՖԱ-ի Վերաքննիչ մարմինը չեղյալ հայտարարեց այդ ակումբների դեմ բոլոը հայցերը։

«Դատական բոլոր գործընթացներն անվավեր ճանաչվեցին և դադարեցվեցին կարծես դրանք չէին էլ սկսվել»,- նշվում է ՈՒԵՖԱ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

Լրագրող Ռոբ Հարիսը, հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի հրապարակած փաստաթուղթը, հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է նաև Սուպերլիգայց դուրս եկած ակումբների նկատմամաբ ֆինանսական պահանջներից։ ՈՒԵՖԱ-ն այդ ամենը բացատրում է, որ «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» վերաբերյալ կայացված որոշումներից հետո կազմակերպությունը ցանկություն չունի անախորժություններ պատճառել նաև մյուս ակումբներին։

Սակայն, ինչպես տեղեկացնում է The Associated Press-ը, բացառված չէ, որ հետագայում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը կվերսկսի այս գործընթացը և պատժամիջոցներ կկիրառի Սուպերլիգայի հիմնադիր-ակումբների դեմ։

Հիշեցնենք, որ 2021 թ. ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին, սակայն արդեն ամսի 20-ին մրցաշարի կազմից դուրս եկան 9 ակումբներ` «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Միլանը», «Ինտերը» և «Ատլետիկո Մադրիդը», ինչից հետո այն դադարեցվեց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023